ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Սնանկ ճանաչված Սերգեյ Արմենակի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին

გამოქვეყნებულია: 20.05.2026, 15:33

2026թ. հունիսի 03-ին ժամը 12:00-ին, թիվ ՍՆԴ/4292/04/24 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված Սերգեյ Արմենակի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, ք. Երևան, Ավան Ծարավ Աղբյուրի փողոց 127/6 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակելի տան հողամասը կրում է 01-002-0222-0027 կադաստրային ծածկագիրը, զբաղեցնում է 234,57 քմ մակերես։ Ըստ 15112021-01-0121 վկայականի սեփականատիրոջն է պատկանում 373,5քմ մակերես զբաղեցնող հողամասից 1/6 բաժնեմասը՝ 62,25քմ հողամասը։ Հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման։ Հողամասը փողոցի կողմից անմիջապես մուտք չունի։ Հողամասը բարեկարգված է, առկա են դեկորոատիվ ծառեր։ Հողամասը ծանրաբեռնված է երկու շինությամբ՝ բնակելի տուն 271,61 քմ մակերեսով և պարիսպ՝ 2,22 քմ մակերեսով և 4,1քմ մակերեսից 1/6 բաժնեմաս այսինքն 0,683քմ: Բնակելի տան մակերեսը՝ 271,61 քմ, հարկայնությունը՝ 2 հարկ և կիսանկուղային հարկ, տանիքը՝ հարթ, երեսպատումը՝ ջերամեկուսացնող շերտով, ջրահեռացումը՝ կազմակերպված դրսից: Բնակելի տան դրսի դուռը մետաղական է։ Տան միջսենյակային դռները բացակայում են, դեպի բակ տանող դուռը մետաղապլաստե, պատուհաններ մետաղապլաստե, շագանակագույն հիմնագույնով, գտնվում են լավ վիճակում: Բնակելի տունը ունի վերոնորգման կարիք։ Բնակելի տան պատերը գաջասվաղված, հարթեցված են, որոշ հատվածներ՝ պատված են ներկանյութվո, որոնց առկա են վնասաված հատվածներ, հատակը՝ որոշ հատվածներում իրականացված է լամինատ, մնացած մասերում բետոնոապատ, առանց երեսպատման։ պատշգամում իրականացված պրեսգրանիտե հատվածի մասւ ջարդված է, վնասված։ Իրականացված է օդափոխության համակարգ։ Բնակելի տան միջհարկային աստիճաննները իրականացված է փայտե երեսպատվածքով։ Կիսանկուղային հարկի մի փոքր հատվածում իրականացված է վերանորոգում՝ պատերը և առաստաղը գաջասվաղված, պատված ներկանյութով։ տեղադրված են լուարձակներ։ Փողոցի կողմից երեսպատված է տրավերտինե սալիկներով, բակի կողմից իրականացված է սվաղ: Առկա է մի քանի սանհանգույց, սանհանգույցներում որոշ հատավածներ սալիկապատ են: Կոմունիկացիաներն առկա են: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Սերգեյ Արմենակի Գրիգորյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 15112021-01-0121/, ապահովելով Սերգեյ Արմենակի Գրիգորյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 105.996.600 /մեկ հարյուր հինգ միլիոն ինը հարյուր իննսունվեց հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 26.05.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Հայտում պետք է նշվի նաև հայտատուի հասանելի էլեկտրոնային փոստի հասցե:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2475003909990001, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 16.06.2025թ. թին 374-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

კონტაქტები

ტელეფონი
37491431333
ელფოსტა
arayiksargsyan65@mail.ru
მისამართი
-ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ