ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

սնանկ ճանաչված Մեխակ Գրիգորի Նազյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձ Նորայր Վարանցովի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող և «Արդշինբանկ» ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդ-վաճառքի մասին

გამოქვეყნებულია: 31.07.2026, 21:21

ՀՀ սնանկության դատարանի 27.07.2026թ. թիվ ՍնԴ/3899/04/25 որոշման համաձայն` 18.08.2026թ. ժամը 13:30-ին «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 1-ին հարկ, 109 սենյակ/ տեղի կունենա սնանկ ճանաչված Մեխակ Գրիգորի Նազյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձ Նորայր Վարանցովի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող և «Արդշինբանկ» ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով` 1 (մեկ) առանձին լոտով:
Լոտ 1- ՀՀ, Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, ք․ Աբովյան, 8-րդ միկրոշրջան, 1-ին թաղամաս, տուն 42 հասցեի անշարժ գույք /վկայական՝ 28022023-07-0174/։
Մեկնարկային գինը՝ 62 460 000 ՀՀ դրամ։
Անշարժ գույքի համառոտ նկարագիրը․
Անշարժ գույքը գտնվում է Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, 8-րդ միկրոշրջան, 1-ին թաղամաս 42 հասցեում։
Բնակելի տան հողամասը կրում է 07-002-0007-0007 կադաստրային ծածկագիրը, զբաղեցնում է 521 քմ մակերես։
Նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման։
Հողամասը սահմանազատված է պարիսպով, ըստ վկայականի ծանրաբեռնված է 1 շինությամբ՝ բնակելի տուն՝ 209․56 քմ մակերեսով։
Բնակելի տունը 1 հարկանի քարե շինություն է, կառուցված 2023թ-ին, տանիքը երկլանջ է, պատված թիթեղով, ջրահեռացումը կազմակերպված է, գտնվում է լավ վիճակում։Մուտքի դուռը մետաղական է, ներքին դռները՝ փայտանյութ, պատուհանները՝ մետաղոպլաստ։ Բնակելի տան ներքին հարդարումը ընդհանուր առմամբ գտնվում է լավ վիճակում։ Հատակը կերամիկական սալիկներ և լամինատ, պատերը բարձրորոկ ներկանյութ, սանհանգույցի հատակը և պատերը կերամիկական սալիկներ, իրականացված է կախովի առաստաղ։
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման, գրանցման, բնակիչների վտարման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 11.08.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև հայտում պետք է նշվի էլեկտրոնային փոստի հասցե: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300.000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապան Մեխակ Գրիգորի Նազյանի անվամբ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 16069051960016 սնանկության հատուկ հաշվին, որպես ստացող նշելով պարտապանին: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցերով կարող եք զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ռ. Եղյանին հեռ. (055) 99-31-99:

კონტაქტები

ტელეფონი
37455993199
ელფოსტა
R.H.Yeghyan@gmail.com
მისამართი
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ Պ., 5 շենք, 408 սենյակ
սնանկ ճանաչված Մեխակ Գրիգորի Նազյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձ Նորայր Վարանցովի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող և «Արդշինբանկ» ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդ-վաճառքի մասին — აუქციონები