ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Ռուստամ Ռուբիկի Յոլյանի սնանկության գոծով կազմակերպված կրկնաճուրդ-վաճառքի մասին

გამოქვეყნებულია: 13.07.2026, 18:04

Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

ՀՀ սնանկության դատարանի 27.05.2026թ.-ի թիվ ՍԴ3/0010/04/17 որոշման հիման վրա, ինչպես նաև հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետը և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը, 10.07.2026թ.-ի աճուրդը չի կայացել հայտերի բացակայության պատճառով -, 29.07.2026թք.Կապան, Կ.Դեմիրճյան 2/2/1 հասցեում հասցեում հայտարարվում է Ռուստամ Ռուբիկի Յոլյանին սեփականության իրավունքով պատկանող Վարելահողը/0.5295/ հա,պետական գրանցման վկայական 21022024-09-0040 դասական եղանակով կրկնաճուրդ-վաճառքը, ընդամենը 1 ԼՈՏ-ով:
ԼՈՏ1 Վարելահողը/0.5295/ հա մեկնարկային գինը 276.300 ՀՀ դրամ,Անվանումը Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Գորիս - Արգավանդ գտնվող հողամասի
(գյուղատնտեսական, վկայական՝21022024-09-0040,հողամասի ծածկագիր՝ 09-003-0320-0036) սեփականատեր՝Ռուստամ Ռուբիկի Յոլյան
Նկարագրությունը հողամասը գտնվում է Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Գորիս - Արգավանդ հասցեում:
Հողամասը գտնվում է Գորիս քաղաքից 7.5 կմ հարավ արևելք բնակելի հատվածից հեռու,ճանապարհը գրունտային է՝ գտնվում է միջին վիճակում:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի «Արդշինբանկ» ԲԲԸ-ում բացված 2470806125150030 Ռուստամ Ռուբիկի Յոլյանի անվամբ սնանկության հատուկ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից 5 /հինգ/ աշխատանքային օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն:
Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո սահմանված ժամկետում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ սահմանված ժամկետում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար վճարված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման, համադրման, հողի կադաստրային արժեքի վճարման/, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Լոտի ուսումնասիրության, աճուրդի կանոնակարգի և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Գարիկ Յավրումյանին, հեռ.093878713:

კონტაქტები

ტელეფონი
37493878713
ელფოსტა
bankruptcy_yavrumyan@mail.ru
მისამართი
ք.Կապան,Ռ.Մինասյան 18/30
Ռուստամ Ռուբիկի Յոլյանի սնանկության գոծով կազմակերպված կրկնաճուրդ-վաճառքի մասին — აუქციონები