ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

ԱՁ Գայանե Յուրիի Գալուստյանի սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի կրկնաճուրդի մասին :

გამოქვეყნებულია: 09.07.2026, 14:29

2026թ. հուլիս 08 -ին , ժամը 12:30-ին, թիվ ՍՆԴ/0186/04/19 սնանկության գործով կառավարիչ՝ Արմինե Մովսիսյանի կողմից ք. Երևան, Տիգրան Մեծի 4 ,3 հարկ հասցեում ԱՁ Գայանե Յուրիի Գալուստյանի սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով :
2026թ.հուլիս 30 -ին , ժամը 10:30-ին, թիվ ՍՆԴ/0186/04/19 սնանկության գործով կառավարիչ՝ Արմինե Մովսիսյանի կողմից ք. Երևան, Տիգրան Մեծի 4 ,3 հարկ հասցեում կանցկացվի ԱՁ Գայանե Յուրիի Գալուստյանի սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի կրկնաճուրդ բաղկացած 1 լոտից
ԼՈՏ 1. TOYOTA COROLLA1.6 GAS 87 NS 777 ,2010թ արտադրության, ավտոմեքենայի ամբողջ դետալները առկա չեն ,վերջինս ենթակա չէ շահագործման ,մարտկոցը բացակայում է ,նստատեղերը առկա չեն, ղեկը առկա չէ ,մետաղական թափոն է :
Մեկնարկային գինն է 7 987 20 ՀՀ դրամ :
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 23.07.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ , հ/հ 247500385171007 , որպես ստացող նշելով պարտապանին: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով.
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում: Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով armushka7@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/114101

კონტაქტები

ტელეფონი
37491114101
ელფოსტა
armushka7@mail.ru
მისამართი
ք Երևան ,Դեղատան 15/6 շենք բն 6/2
ԱՁ Գայանե Յուրիի Գալուստյանի սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի կրկնաճուրդի մասին : — აუქციონები