ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Աննա Շավարշի Հարությունյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքի մասին, գործք՝ ՍնԴ/2438/04/24

გამოქვეყნებულია: 09.04.2026, 12:41

28.04.2026թ. ժամը 14:00-ին Աննա Շավարշի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Խաչատրյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ հասցեում կանցկացվի ՍնԴ/2438/04/24 սնանկության գործով Աննա Շավարշի Հարությունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 1 լոտով`
Լոտ -1. Բնակարան՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Քաջարան Լեռնագործների փ. 8շ. 5-րդ բնակարան: Սեփականության վկայականի համար՝ 30062022-09-0002: Շինության կադաստրային ծածկագիր 09-007-0012-0001-004-005: Լոտի նկարագրությունը՝
Բնակարանի նկատմամբ գրանցված է ընդհանուր բաժնային սեփականություն՝ Աննա Շավարշի Հարությունյան(1/3), Շավարշ Շարջիկի Հարությունյան(1/3), Անուշ Շավարշի Հարությունյան(1/3): Բնակարանի մակերեսը կազմում է 49,3 քմ: Տարածագնահատման գոտին՝ 14: Հարկայնությունը՝ 3-րդ: Կառուցման տարեթիվը՝ 1961թ.: Կառուցման նյութը՝ տուֆ: Միջհարկային ծածկը՝ երկաթբետոն: Միջհարկային բարձրությունը՝ 2.7մ.: Արտաքին հարդարումը՝ առանց արտաքին հարդարման: Բաց պատշկամբ՝ առկա է: Մուտքի դուռը՝ երկաթյա: Ներսի դռները՝ փայտե: Պատուհանները՝ մետաղապլաստե: Պատուհանների դիրքը՝ դեպի փոխոց և բակ: Առկա է ջրամատակարարում, ջրահեռացում(կոյուղի), էլեկտրամատակարարում, գազամատակարարում, ջեռուցում: Սենյակներ՝ պատերը ներկված, հատակը մանրահատակ, առաստաղը կախովի, վիճակը լավ: Միջանցք՝ պատերը ներկված, հատակը սալիկապատ, առաստաղը ներկված, վիճակը լավ: Խոհանոց՝ պատերը ներկված և սալիկապատ, հատակը սալիկապատ, առաստաղը կախովի, վիճակը լավ: Սանհանգույց՝ պատերը սալիկապատ, հատակը սալիկապատ, առաստաղը կախովի, վիճակը լավ: Ընդհանուր ներքին հարդարման վիճակը բավարար: Գրավադրված է <ԱՄԻՕ ԲԱՆԿ> ՓԲԸ-ում:
Լոտի մեկներկային գինը կազմում է 14.200.000ՀՀ դրամ, որը համապատասխանում է գույքի գնահատված շուկայական արժեքին:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ):
Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։
Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում Աննա Շավարշի Հարությունյանի սնանկության հատուկ հաշվին՝ 1150012674974910:
Աճուրդին մասնակցելու ցանկացողները մինչև 20.04.2026թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդն սկսելուց առնվազն մեկ օր առաջ կառավարիչը ստուգում է հայտերի և դրանց կից փաստաթղթերի՝ սույն կարգին համապատասխանությունը: Սույն կարգին համապատասխան հայտ ներկայացրած հայտատուները համարվում են աճուրդին մասնակցելու իրավունք ստացած: Կառավարիչն աճուրդն սկսելուց առնվազն մեկ օր առաջ էլեկտրոնային եղանակով ծանուցում է հայտատուներին աճուրդին մասնակցության նրանց կարգավիճակի վերաբերյալ՝ եթե հայտում նշվել է էլեկտրոնային փոստի հասցե:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում այդ մասնակիցը զրկվում է այդ աճուրդին մասնակցելու իրավունքից, իսկ եթե տվյալ աճուրդին մասնակցում է մեկից ավելի հայտատու, ապա աճուրդը շարունակվում է գնային առաջարկների ներկայացման փուլից նույն մեկնարկային գնով՝ առանց արձանագրությունը չստորագրած անձի (հայտատուի) մասնակցության։ Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե սույն կարգին համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու, ուսումնասիրության և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել Աննա Շավարշի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Խաչատրյանին, 093 892279, 097 222922 հեռախոսահամարով:

კონტაქტები

ტელეფონი
37497222922
ელფოსტა
nemra77@mail.ru
მისამართი
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ Պ., 5, 417
Աննա Շավարշի Հարությունյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքի մասին, գործք՝ ՍնԴ/2438/04/24 — აუქციონები