Սնանկ ճանաչված <<Կարգո Թրաք>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, <<Ավենիղ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին
2026թ. հուլիսի 22-ին ժամը 12:00-ին, թիվ ՍՆԴ/1837/04/24 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված <<Կարգո Թրաք>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, <<Ավենիղ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. MAN մակնիշի, TGX 18.480 4x2 BLS տիպարի, 001 QQ 48 հաշվառման համարանիշի բեռնատար: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2013թ., թափքի տեսակը՝ թամբային քարշակ, գույնը՝ սպիտակ, նույնացման համարը՝ WMA06XZZ8EM639741, հաշվառման վկայագիր՝ PB786780, տրված՝ 11.01.2020թ., շարժիչը՝ դիզելային, տրանսպորտային միջոցի սրահը գտնվում է միջինից լավ վիճակում, առկա է շահագործումից առաջացած բնականոն մաշվածություն, վնասված հատվածներ առկա չեն, անիվները՝ մաշված վիճակում, սրահը՝ կտորե, գույնը՝ սև, գտնվում է միջինից լավ վիճակում, բեռնատարի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են փոխարինման կամ վերանորոգման: Մեկնարկային գինը՝ 8.000.000 /ութ միլիոն/ ՀՀ դրամ,
KRONE մակնիշի, SD տիպարի, 001 Q 48 հաշվառման համարանիշի կիսակցորդ: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2014թ., թափքի տեսակը՝ կողավոր, գույնը՝ մոխրագույն, նույնացման համարը՝ WKESD000000627671, հաշվառման վկայագիր՝ PB786791, տրված՝ 11.01.2020թ., տրանսպորտային միջոցի վիճակը՝ միջինից լավ, անվադողերը գտնվում են մաշված վիճակում, կողային սահող տենտե ծածկը ցուցաբերում է շահագործման զգալի մաշվածություն, նկատվում են տեղային թուլացումներ և մեխանիկական ազդեցության հետքեր: Գույքերը սեփականության իրավունքով պատկանում են <<Ավենիղ>> ՍՊԸ-ին: Գույքերը հանդիսանում են գրավի առարկա, ապահովելով <<Կարգո Թրաք>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 3.250.000 /երեք միլիոն երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 15.07.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Հայտում պետք է նշվի նաև հայտատուի հասանելի էլեկտրոնային փոստի հասցե:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ-ին՝ 2473604404880010:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 16.06.2025թ. թին 374-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։
კონტაქტები
- ტელეფონი
- 37491431333
- ელფოსტა
- arayiksargsyan65@mail.ru
- მისამართი
- -ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ