ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Սնանկ ճանաչված <<Վավան>> ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրված անշարժ գույքի վարձակալության իրավունքի աճուրդ-վաճառքի մասին

გამოქვეყნებულია: 06.07.2026, 21:56

ՀՀ սնանկության դատարանի 07.05.2026թ. թիվ ՍնԴ/0539/04/22 որոշման համաձայն` 22.07.2026թ. ժամը 12:30-ին <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 109 սենյակ/ տեղի կունենա սնանկ ճանաչված <<Վավան>> ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրված անշարժ գույքի վարձակալության իրավունքի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով` 1 (մեկ) առանձին լոտով:
Լոտ 1- ՀՀ, ք․ Երևան, Արաբկիր համայնք, Կոմիտաս և Ազատության պողոտաների հատույթի ստորգետնյա հետիոտնային անցումում գտնվող տարածքի /վկայական՝ N 25022026-01-0551/ վարձակալության իրավունք /3 ամիս ժամկետով/ մեկնարկային գինը՝ 1 491 000 ՀՀ դրամ։
Անշարժ գույքի բնութագիրը և համառոտ նկարագրությունը՝
• Անշարժ գույքը գտվում է ք․ Երևան, Արաբկիր համայնք, Կոմիտաս և Ազատության պողոտաների հատույթի ստորգետնյա հետիոտնային անցումում /վկայական՝ N 25022026-01-0551/
• Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 25022026-01-0551/
• Գրանցված իրավունքի տեսակը՝ վարձակալություն
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրը ժամը 18:00, կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապան <<Վավան>> ՍՊԸ-ի անվամբ «Ամիօ Բանկ» ՓԲԸ-ում բացված 1150005183533500 սնանկության հատուկ հաշվին ։
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգով (տես նաև կանոնակարգի 6-9 կետերը):
Հայտը համարվում է աճուրդի կանոնակարգի խախտմամբ ներկայացված, և այն ներկայացնող հայտատուն աճուրդին մասնակցելու իրավունք չի ստանում և որպես աճուրդի մասնակից չի գրանցվում կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված դեպքում։
Հայտատուների գրանցումը սկսվում է աճուրդից 15 րոպե առաջ։ Հայտատուն (նրա ներկայացուցիչը) պարտավոր է գրանցվելու համար կառավարչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազորություն ունեցող անձը) և իր անձնագիրը։
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ. Եղյանին հեռ. (094) 400-356:

კონტაქტები

ტელეფონი
37494400356
ელფოსტა
yeghyanrh@gmail.com
მისამართი
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ Պ., 5 շենք, 408 սենյակ
Սնանկ ճանաչված <<Վավան>> ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրված անշարժ գույքի վարձակալության իրավունքի աճուրդ-վաճառքի մասին — აუქციონები