ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

«Գասուռ» ՍՊԸ-ի պարտավորությունների համար գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

გამოქვეყნებულია: 08.07.2026, 13:14

2026թ. հուլիսի 23-ին ժամը 16:00-ին «Գասուռ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Խաչատրյանի կողմից ք. Երևան, Բաղրամյան 3 հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍնԴ/2199/04/22 վճռով սնանկ ճանաչված «Գասուռ» ՍՊԸ-ին պատկանող գույքի աճուրդը բաց եղանակով հետևյալ լոտերով: Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ.1 CAZ 322132-218 մակնիշի, 328LO61պետ. Համարանիշով /նույն.կոդ՝ X96270500A0665791/ տրանսպորտային միջոցը 116603,52 / հարյուր տասնվեց հազար վեց հարյուր երեք դրամ և հիսուներկու լումա/ ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ. 2 CAZ 322132-220 մակնիշի, 689AC61 պետ. Համարանիշով /նույն.կոդ՝ X96322132290658897/ տրանսպորտային միջոցը 148000 / հարյուր քառասունութ հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ. 3 CAZ 322132-220 մակնիշի, 833LO61 պետ. Համարանիշով /նույն.կոդ՝ X96322132290655689/ տրանսպորտային միջոցը 119750,4 / հարյուր տասնինը հազար յոթ հարյուր հիսուն դրամ և չորս լումա/ ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ. 4 CAZ 322132-220 մակնիշի, 329LO61 պետ. Համարանիշով /նույն.կոդ՝ X96270500A0665803/ տրանսպորտային միջոցը 187453,44 / հարյուր ութսունյոթ հազար չորս հարյուր հիսուներեք դրամ և քառասունչորս լումա / ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ. 5 CAZ 322132-218 մակնիշի, 326LO61 պետ. Համարանիշով /նույն.կոդ՝ X96270500A0665839/ տրանսպորտային միջոցը 148521,6 / հարյուր քառասունհինգ հազար հինգ հարյուր քսանմեկ դրամ և վեց լումա/ ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ. 6 MERCDES-BENZ 311CDI մակնիշի, 694OO63 պետ. Համարանիշով /նույն.կոդ՝ WDF9036725A929137/ տրանսպորտային միջոցը 829 440 /ութ հարյուր քսանինը հազար չորս հարյուր քառասուն/ ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ /այսուհետ՝ հայտ/ ներկայացնել ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու /տրամադրելու/ համար:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները. Հայտատուն հայտում նշում է կատարում նաև այն մասին, որ տեղեկացված է, որ ծանուցումները և փաստաթղթերը ուղարկվելու են հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին և որ դա համարվում է պատշաճ ծանուցում (հանձնում):
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) Կառավարչի անունը, ազգանունը.
6) Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի / նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի/ կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) Լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը և 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագրերը:
2) Լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
3) Իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
4) Անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ Անդրանիկ Հայրապետյանի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ Կասկադ մասնաճյուղ 2474503217960000 հաշվեհամարին:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտը ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոաթանալու նպատակով աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում ցանկացողները կարող են դիմել կառավարիչ Ա.Խաչատյանին /հեռ.091 555 320/, հասցե՝ ք. Երևան, Իսակովի, 4/1 շենք, բն.11 Էլ. փոստ` aram.khachatryan@inbox.ru

კონტაქტები

ტელეფონი
37491555320
ელფოსტა
aram.khachatryan@inbox.ru
მისამართი
ք.Երևան, Իսակովի, 4/1 շենք, բն.11
«Գասուռ» ՍՊԸ-ի պարտավորությունների համար գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին — აუქციონები