ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Թիվ ԵՄԴ/0084/04/14 սնանկության գորոծով պարտապան Լուսինե Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր–Վարդանյանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2026թ-ի մարտ ի 24-ին ժամը 11։30-ին ք․Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 109 սենյակ հասցեում․

გამოქვეყნებულია: 06.03.2026, 18:02

Թիվ ԵՄԴ/0084/04/14 սնանկության գորոծով ՀՀ Սնանկության դատարանի /դավատոր՝ Ա․Լ. Կատվալյան/ 29․08․2025թ-ի Գույքի վաճառքը թույլատրելու մասին, որոշմամբ օտարման ենթակա պարտապան Լուսինե Մկրտչյանին համասեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը․
ԼՈՏ 1․ ՀՀ Արմավիրի մարզ Փարաքար համայնք, Թամանցիների փողոց, թիվ 21 հասցեում գտնվող անշարժ գույք։։ Ըստ թիվ 15052019–04–0065 վկայականի հողամասը ծանրաբեռնված է անասնաշենքով 155ք.մ. և կիսակառույցշինությամբ 8 ք.մ. մակերեսով։ –արտադրական, օգտագործման նպատակը՝Շինության նպատակային նշանակությունը–արտադրական,, օգտագործման նպատակը՝–անասնաշենք, շինության հարկայինությունը–3 հարկ, գնահաշվարկներում ընդգրկվել է միայն իրավունքի պետական գրանցում ստացած մակերեսը /առաջի հարկը/, անասնաշենքի պատերը շարված են տուֆ քարով ցեմենտավազյա շաղաղի կիրառմամբ, միջհարկային ծածքը՝ երկաթ–բետոն, տանիքը երկլանջ, թեքությամբ, ծածկույթը շիֆեր, հարկերի բարձրությունը մոտ 2,8մ։ Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 12 880 300 /տասերկու միլիոն ութ հարյուր ութանասուն հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ։
 Աճուրդի կազմակերպչի անվանումը՝ թիվ ԵՄԴ/0084/04/14 սնանկության գորոծով պարտապան Լուսինե Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր–Վարդանյան․
 Աճուրդի անցկացման վայրը՝ ք․Երևան, Արշակունյաց պող․ 5 թիվ 109 սենյակ
 Աճուրդի անցկացման օրը և ժամը՝ 2026թ-ի մարտի 24–ին ժամը 11։30-ին
 Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք ինչպես նաև համայնքները
 Աճուրդի մասնակցության հայտերի ներկայացնելը և պայմանները
Աճուրդին կարող են մասնակցել այն անձինք ովքեր, վաճառվող լոտի նկատմամբ կարող են ունենալ սեփականության իրավունք, ինչպես նաև աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրը՝ 28․02․2026թ-ը ներառյալ ներակայացրել է հայտ ՝ ՀՀ սնանկության դատարան (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2), աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով:
 Աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերն են՝
 ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
 Մասնակցության վճարը հավաստող անդորրագրերը, որը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսը բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ տոկոսը:
 Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները:
 Աճուրդի մասնակցության վճարը, նախավճարը և ներկա գտնվելու վճարը վճարվում են անկանխիկ եղանակով «Սուրբ Մարիամ» ՍՊԸ–ի սնանկության հատուկ հաշվին՝ 16044086917206 «ՎՏԲ-Հայաստան բանկ»։
 Մասնակիցները վաճառվող լոտերին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացման նախորդ օրը, ընկած ժամանակահատվածում զանգահարել 094209357 հեռախոսահամարով և/կամ նամակ գրելով ashot.tervardanyan.43@bk.ru էլեկտրոնային փոստին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ից մինչև 17։00-ն։
 Աճուրդի կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում լոտի որակի ֆիզիակակն վիճակի համար։ Աճուրդում գործում է հետևյալ սկզբունքը՝ աճուրդի մասնակիցը տեսել համաձայնել է և չի առաջնորդվել միայն հայտարարության մեջ նշված նկարագրությամբ։
 Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
 Աճուրդի հաղթողը պարտավոր է տասնօրյա ժամկետում մուծել լոտի վաճառքի գինը` նվազեցնելով նախավճարի չափը: Սահմանված ժամկետում վճարումը կատարելուց հետո՝ տասնօրյա ժամկետում աճուրդի հաղթողը դիմում է կառավարչին`լոտի առուվաճառքի պայմանագիրը կնքելու նպատակով։
 Եթե աճուրդին մասնակցելու իրավունք ստացած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա աճուրդի ավարտից հետո նրա նախավճարը 10 օրյա ընթացքում վերադարձվում է, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
 Աճուրդում հաղթող ճանաչվելու, սակայն վաճառքի գինը սահմանված ժամկետում չմուծելու դեպքում նախապես վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
 Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել 094209357 հեռախոսահամարով և/կամ նամակ գրելով ashot.tervardanyan.43@bk.ru էլեկտրոնային փոստին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ց մինչև 17։00-ն։

კონტაქტები

ტელეფონი
37494209357
ელფოსტა
ashot.tervardanyan.43@bk.ru
მისამართი
Ք.Երևան Ա.Տիգրանյան 5/2,բն58.
Թիվ ԵՄԴ/0084/04/14 սնանկության գորոծով պարտապան Լուսինե Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր–Վարդանյանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2026թ-ի մարտ ի 24-ին ժամը 11։30-ին ք․Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 109 սենյակ հասցեում․ — აუქციონები