«Է. Գ. ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի գույքակազմում ներառված գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին
2026 թվականի մարտի 04-ին նշանակված կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2026 թվականի մարտի 19-ին, ժամը 14.00-ին, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 20.03.2025 թվականի թիվ ՍնԴ/0602/04/25 վճռով սնանկ ճանաչված «Է. Գ. ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի «Է. Գ. ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի գույքակազմում ներառված բժշկական դիմակ արտադրող ավտոմատ սարքի կրկնաճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով, 1 (մեկ) առանձին լոտով:
Լոտ 1՝ բժշկական դիմակ արտադրող ավտոմատ սարք (գնահատված գույքն ունի ապրանքային միջին տեսք, գտնվում է անսարք վիճակում, աշխատանքը ապահովող կարևոր դետալները և հանգույցները գտնվում են անսարք վիճակում, մասնավորապես՝ հումքի եռաշերտ ծալման մեխանիզմը, մետաղալարերի անցկացման մեխանիզմը և այլ կարևոր դետալներ):
Գույքի գինն իջեցվում է 10% և կազմում է՝ 388.800 (երեք հարյուր ութսունութ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը,
բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
գ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները։
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման Պարտապանի սնանկության գործով Արարատբանկ ԲԲԸ-ում բացված 1510006676276235 հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ՝ ՀՀ Սնանկության դատարան, ք. Երևան Օտյան 53/2 հասցեում:
Հայտում պետք է նշվեն պարտապանի անավանումը/անունը ազգանունը, անցկացման օրը, ամիսը, թարեթիվ, կառավարչի անուն ազգանունը, հայտատուի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, իրավաբանական անձ լինելու դեպքում իրավաբանական այնձի անվանումը/նրա անունից հանդես եկող անձի՝ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները, լիազորված լինելու դեպքում՝ լիազորված լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը/:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 10/տաս/ օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում։ Աճուրդում հաղթողը պետք է կատարի գրանցման, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:
Աճուրդի անցկացման կարգը սահմանում է ՀՀ Արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ N 116-Ն հրամանով:
Լոտն ուսումնասիրել և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ս.Ասլանյանին /ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380/:
კონტაქტები
- ტელეფონი
- 37477061257
- ელფოსტა
- susanna_aslanyan@mail.ru
- მისამართი
- ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր, Չերնիշևսկի 3