ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

«ՍՊԱՌՇԻՆԱՐԴ» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/3723/04/22 սնանկության գործով աճուրդի(կրկնաճուրդի) կազմակերպման և անցկացման մասին

გამოქვეყნებულია: 02.03.2026, 12:41

«ՍՊԱՌՇԻՆԱՐԴ» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/3723/04/22 սնանկության գործով «ՍՊԱՌՇԻՆԱՐԴ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի 20.02.2026թ. ժամը 12։00-ին հայտարարված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:

19.03.2026թ. ժամը 12։00-ին «ՍՊԱՌՇԻՆԱՐԴ» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/3723/04/22 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Վարդևան Պետրոսյանի կողմից ՀՀ ք. Երևան, Կոմիտասի 59/9շ., 3-րդ հարկ 4-րդ սենյակ հասցեում կանցկացվի «ՍՊԱՌՇԻՆԱՐԴ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով կրկնաճուրդ՝ նախորդ՝ չկայացած կրկնաճուրդի գնից 20% նվազեցված արժեքով։ Կրկնաճուրդի է ներկայացվում «ՍՊԱՌՇԻՆԱՐԴ» ՍՊԸ-ին սեփականություն իրավունքով պատկանող հետևյալ գույքերը՝
ԼՈՏ 1 IVECO մակնիշի 35S տիպարի, 506SL63 հաշվառման համարանիշով, ACFA6590002350011 նույնականացման համարով, 1987թ․ թողարկման տարեթվի ավտոաշտարակ, որն իրենից ներկայացնում է՝ շարժիչը անսարք վիճակում, շարժիչի աշխատանքը ապահովող որոշ դետալներ բացակայում են, ամբարձիչ համակարգը ևս անսարք, ոչ լրակազմ վիճակում, թափքը վատ վիճակում, առկա են վնասված կոռոզիային ենթարկված հատվածներ, թափքը ենթակա է կապիտալ վերանորոգման, անվադողերը և անվահեծերը վատ վիճակում, ենթակա են փոխարինման, սրահը վատ վիճակում, առկա են մաշված պատռված հատվածներ, փոխանցման տուփի հնարավոր թերությունների հայտնաբերման կամ ախտորոշման համար անհրաժեշտ է առավել նեղ մասնագիտական փորձաքննություն և հետազոտություն։ Ավտոաշտարակի ընդհանուր վիճակը գնահատվում է վատ:
Մեկնարկային գինն է 227,634 ՀՀ դրամ:
Աճուրդն անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկությաուններվ վաճառելու կարգը հաստատելու մասին» հրամանով սահմանված կարգով (հրամանը կցված է)։ Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգը:
Աճուրդին (կրկնաճուրդ) մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 12.03.2026թ. ժամը 18:00 ներառյալ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ՀՀ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:
Աճուրդի մասնակցության վճարը կազմում է լոտի գնի 1%-ը, իսկ նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն մինչև աճուրդի հայտ ներկայացնելը «ՍՊԱՌՇԻՆԱՐԴ» ՍՊԸ-ի անվամբ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված թիվ 1150020458688647 սնանկության հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը գույքի գնման գինը վճարում է արձանագրությունը ստորագլելուց հետո 10 օրվա ընթացքում, նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Լոտը կարելի է ուսումնասիրել մինչև 12.03.2026թ. ներառյալ, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում, նախապես պայմանավորվելով սնանկության գործով կառավարիչ Վարդևան Պետրոսյանի հետ:
Լոտի նկարագիրը, աճուրդին մասնակցելու կարգը, հայտի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մնացած պայմաններն ու մանրամասները նշված են կից ներկայացված հայտարությամբ:

კონტაქტები

ტელეფონი
37495590777
ელფოსტა
vardevanpetrosyan@gmail.com
მისამართი
-ք.Երևան, Կոմիտասի 59/9շ., 3-րդ հարկ 4-րդ սենյակ

თანდართული ფაილები

«ՍՊԱՌՇԻՆԱՐԴ» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/3723/04/22 սնանկության գործով աճուրդի(կրկնաճուրդի) կազմակերպման և անցկացման մասին — აუქციონები