ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Արման Սանթրոսյանի սնանկության գործով գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին:

გამოქვეყნებულია: 25.02.2026, 16:40

2026թ. մարտի 13-ին, ժամը 13:00-ին Արման Սանթրոսյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Էլոյանի կողմից ք.երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 109 սենյակ հացեում կանցկացվի Արման Սանթրոսյանի գույքի կազմում ներառված գույքերի աճուրդը՝ 2 ԼՈՏ-ով: Գույքերն իրենցից ներկայացնում են՝
Լոտ 1.՝ Iphone 11 pro, 64 GB (7 հատ):
Աճուրդի ներկայացվող ԼՈՏ 1-ի ընդհանուր մեկնարկային գինը կազմում է 560.000 ՀՀ դրամ:
Լոտ 2.՝ Iphone 11 pro max, 64 GB (1 հատ):
Աճուրդի ներկայացվող ԼՈՏ 2-ի մեկնարկային գինը կազմում է 100.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-Աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային գնի 1%-ի չափով (բայց ոչ ավել 300,000 ՀՀ դրամից) մասնակցության վճարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:
-Աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով Արման Սանթրոսյանի սնանկության հաշվին՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Էրեբունի» մասնաճյուղ 2472305740520000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ (06.03.2026թ) կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2):
Հայտում պետք է նշվեն պարտապանի անավանումը (անունը ազգանունը, անցկացման օրը, ամիսը, թարեթիվ, կառավարչի անուն ազգանունը, հայտատուի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, իրավաբանական անձ լինելու դեպքում իրավաբանական այնձի անվանումը (նրա անունից հանդես եկող անձի՝ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները, լիազորված լինելու դեպքում՝ լիազորված լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը) :
Հայտին պետք է կցված լինեն մասնակցության վճարը և նախավճարը վճարված լինելու վերաբերյալ անդորրագրերը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, լիազորված լինելու դեպքում լիազորագիրը:
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդի անցկացման կարգը սահմանում է ՀՀ Արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ N 116-Ն հրամանով:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Ա. Էլոյանին (094 411 487):

კონტაქტები

ტელეფონი
37494411487
ელფოსტა
a.eloyan@mail.ru
მისამართი
ք.Երևան, Նոր Արեշ 40 փ., 37 տ.
Արման Սանթրոսյանի սնանկության գործով գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին: — აუქციონები