«Վանակվա Գրուպ» ՍՊԸ -ի գույքը աճուրդով վաճառելու մասին
20.05.2026թ. ժամը 12:00-ին ք.Երևան Արշակունյաց 5 հասցեում, սնանկության գործերով աճորդների և ժողովների անցկացման 109 սենյակում տեղի կունենա «Վանակվա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը՝
ԼՈՏ 2. Վայոց Ձորի մարզ, Ջերմուկ, Իսրայել Օրի 6 փողոց, թիվ 7/58 հորատանցք հասցեում գտնվող «Վանակվա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող օգտակար հանածոյի արդյունահանման և ընդերքօգտագործման թափոնի վերամշակման թույլտվություն՝ օգտագործման իրավունք շուկայական արժեքը 35,000,000 ՀՀ դրամ:
Գույքի նկարագիրը. Սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը՝ 17022016-10-0003, տրված է 17.02.2016 թվականին, նպատակային նշանակությունը արդյունաբերական է, ընդերքօգտագործման, արտադրական, հողամասի մակերեսը 180քմ է, շինության մակերեսը 11.56, Ընդերքօգտագործման թույլտվությունը տրված է 25.10.2018 թվականին ՝ ՇԱԹ-29/593, գործողության ժամկետը 50 տարի է, օգտակար հանածոն Ա կարգի ածխաթթվային հանքային ջուր է, տարեկան արտադրողականությունը 6300 խմ, պահանջվող ջրաքանակը՝ 10,000խմ տարեկան կամ 0,32լ/վրկ, հորատանցքը՝ 320 խմ/օր, միներալիզացիան՝ 4954գ/լ, CO2` 06-08g/l, ջերմաստիճանը՝ 49-54 C , խորությունը 165մ, սուլֆատհիդրոկարբոնատային, նատրիումային :
Տեղեկացում. Համաձայն ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկանքի՝ պետական տուրքի մասով Ընկերության ապառքը 01.11.2021 թվականի դրությամբ կազմում է 15,000,000 ՀՀ դրամ, տույժը՝ 2,370,000 ՀՀ դրամ, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից 01.01.2022 թ-ին ստացած տեղեկատվության համաձայն՝ շրջակա միջավայրի վրա պահպանության դրամագլխի մասով ապառքը կազմում է 40,410 ՀՀ դրամ, մշտադիտարկումների մասով 101,010 ՀՀ դրամ : ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի պահանջներից ելնելով՝ վերը նշվածները համարվում են պայմանագրային պարտավորություններ, որոնք ենթակա են կատարման :
Իրավունք ձեռք բերողը ինքն է ստանում համապատասխան թույլտվություն լիազոր մարմնից:
Աճուրդի վերաբերյալ ամբողջական հայտարարությունը կից ֆայլով
კონტაქტები
- ტელეფონი
- 37494108831
- ელფოსტა
- gshakeh@yahoo.com
- მისამართი
- Երևան