Սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատեր Արմենուհի Արագածի Ավետյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, գրավատու Արմեն Լևոնի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին
2026թ. մարտի 19-ին ժամը 11:30-ին, թիվ ՍՆԴ/2075/04/24 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատեր Արմենուհի Արագածի Ավետյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, գրավատու Արմեն Լևոնի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, քաղաք Վանաձոր Նարեկացու փողոց, 4-րդ փակուղի 34 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-անշարժ գույքի հողամասը զբաղեցնում է 694 քմ մակերես: Հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման: Դեպի հողամաս տանող ճանապարհը գրունտային է, միջին անցանելի։ Հողամասը բնության մեջ սահմանազատված է, մակերևույթը հարթ չէ: Ըստ թիվ 08082018-06-0034 վկայականի հողամասը ծանրաբեռնված է 7 (մեկ) շինությամբ՝ բնակելի տուն` 123.08 քմ, մառան՝ 7.63 քմ, ավտոտնակ 31.6 քմ, սանհանգույց՝ 5.17 քմ, կաթսայատուն 4.56 քմ և պարիսպ առաջինը 4.87 քմ կամ 19.48 խմ, իսկ երկրորդը 2.09 քմ կամ 2.51 խմ։ Օժանդակ ՛ինությունները գտնվում են վատ վիճակում։ Օժանդակ շինությունների պատերը արտաքինից պատված են ցեմենտ ավազե շաղախով, մի քանիսը պատված ներկանյութով գտնվում են վատ վիճակում, և առանց ներքին հարդարման: Բնակելի տան մակերեսը՝ 123,08քմ, շինության հարկը՝ 2 հարկ, շենքի պատերը՝ քարե, տանիքի ծածկույթը՝ թերթաքար, ջրահեռացումը կազմապերպված է, 1-ին հարկի մուտքի դուռը փայտե, ներսի դռները փայտե գտնվում են միջինից վատ վիճակում, 2-րդ հարկի մուտքի դուռը երկաթե, փայտե երեսպատումով, միջսենյակային դռների մի մասը փայտանյութ, մի մասը փայտե, 1-ին հարկի պատուհանները փայտե, 2-րդ հարկի պատուհանները մետաղապլաստե: Բնակելի տան 1-ին հարկի դռնից ներս մտնելիս, միջանքի հատակը սալիկապատված է գտնվում է վատ վիճակում, սենյակների հատակը՝ փայտե (տախտակ), պատերը պաստառապատված են գտնվում են վատ վիճակում, առաստաղը գաջասվաղված է պատված ներկանյութով: 2-րդ հարկի միջանցքի հատակը փայտե, պատերը պաստառապատված են գտնվում են միջինից վատ վիճակում, առաստաղը գաջասվաղված է պատված ներկանյութով, սենյակների հատակը փայտե (տախտակ), պատերը և առաստաղը գաջասվաղված են պատված ներկանյութով, բացառությամբ մեկ սենյակի, որի պատերը պաստառապատված են։ Խոհանոցի հատակը՝ լինոլեում, պատերը գաջասվաղված են պատված ներկանյութով, իրականացված է կախովի առաստաղ։ Ընդհանուր առմամբ բնակելի տան ներքին հարդարումը գտնվում է վատ վիճակում, ամբող բնակելի տան պատերին և առաստաղին առկա են ջրի ներթափանցման հետևանքով առաջացած վնասված հատվածներ: Բնակելի տան պատերը արտաքինից երեսպատված են ցեմենտավազյա շաղախով, ապա մի մասը պատված ներկանյութով: Կոմունիկացիաներն առկա են: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Արմեն Լևոնի Ավագյանին /վկայական՝ 08082018-06-0034/: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 22012020-06-0001/, ապահովելով Արմենուհի Արագածի Ավետյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 6.889.050 /վեց միլիոն ութ հարյուր ութսունինը հազար հիսուն/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 12.03.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Հայտում պետք է նշվի նաև հայտատուի հասանելի էլեկտրոնային փոստի հասցե:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ-ին՝ 2473604404880010:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 16.06.2025թ. թին 374-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։
კონტაქტები
- ტელეფონი
- 37491431333
- ელფოსტა
- arayiksargsyan65@mail.ru
- მისამართი
- -ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ