Լորետա Բերիկի Հովհաննիսյանի սնանկության վարույթի շրջանակներում գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն
20.03.2026թ., ժամը՝ 11:00-ին՝ ք. Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 109 սենյակ հասցեում, պարտապան Լորետա Բերիկի Հովհաննիսյանի՝ թիվ ՍնԴ/0449/04/23 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տարոն Բանդուրյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Նույն ժամին կարող են նշանակված լինել մի քանի սնանկության գործերով աճուրդներ, որոնք կազմակերպվելու են կառավարչի մոտ սնանկության գործերի հերթական համարների հաջորդականությամբ։
Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը՝
Լոտ 1։ ք․ Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց, 27ա շենք, 22 բնակարան (սեփ․՝ Լորետա Բերիկի Հովհաննիսյան, գրավադրված է՝ «Ամիօբանկ» ՓԲԸ-ում, սեփ․ վկ․՝ 2468769, տրվ․՝ 31․07․2008թ․)
Նկարագրություն՝ ըստ կադաստրային տվյալների – մակերեսը՝ 83,3 քմ, նպատակային նշանակությունը՝ բնակելի, գործառնական նշանակություն՝ բնակարան, հարկայնությունը՝ 5/3, առաստաղի բարձրությունը՝ 2,7 մ, կառույցի տիպ՝ քարե, միջհարկային ծածկը՝ ե/բ։
Նկարագրություն՝ ըստ տեղազննման – Հատակ՝ սալիկապատ, մանրահատակ, պատեր՝ ներկանյութ, պաստառ, դռներ՝ փայտյա, պատուհաններ՝ մետալոպլաստե, սանհանգույց՝ սալիկապատ։ Տեղազննման պահին գույքը բնակեցված է եղել սեփականատիրոջ կողմից։
Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 54.600.000 (հիսունչորս միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 54.600.000 (հիսունչորս միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 13․03.2026թ., ժամը՝ 18:00-ն, կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սույն աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան, որն էլ համարվում է սույն աճուրդի կանոնակարգը: Կայքում հայտարարության նիշերի սահմանափակմամբ պայմանավորված՝ վերոնշյալ կարգին համապատասխան հայտարարությունը կցվում է ստորև։
კონტაქტები
- ტელეფონი
- 37444995588
- ელფოსტა
- banduryan.taron@gmail.com
- მისამართი
- ք․ Երևան, Մաշտոցի պող․, 13 շ․, 1-ին հարկ, 2-րդ սենյակ