ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Վահագն Ավագյանի գույքը աճուրդով վաճառելու մասին

გამოქვეყნებულია: 23.02.2026, 12:44

19.02.2026թ.-ին ք.Երևան Արշակունյաց 5 հասցեում նշանակված Վահագն Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի բաց դասական եղանակով աճուրդը ՝ տեղի չի ունեցել, հայտ չլինելու պատճառով:
Կրկնաճուրդը տեղի կունենա 13.03.2026թ. ժամը 14:00-ին ք.Երևան Արշակունյաց 5 հասցեում՝ աճուրդների և ժողովների անցկացման սենյակում:


Լոտ 1. Վահագն Գևորգի Ավագյանին պատկանող VOLKSWAGEN JETTA 2.5 մակնիշի 85 VV 505 համարանիշի, 3VWRG71K36M843740 նույնականացման համարով ավտոմոբիլ, 2006 թվականի արտադրության, թեթև մարդատար, սեդան ավտոմոբիլ : Ավտոմեքենան գտնվում է վթարված վիճակում, մասնավորապես վնասված է շարժիչի ծածկոցը, դիմացի թափարգելը, դիմապակին, հետևի թափարգելը, աջ անվածածկոցը, կանգազդանշանային լույսերը, թափքի վրա առկա են քերծվածքներ, գունաթափված հատվածներ, թափքը ենթակա է կոսմետիկ վերանորոգման :Ավտոմեքենայի սրահը գտնվում է միջինից վատ վիճակում, ունի վնասված հատվածներ, անվահեծերը գտնվում են միջին վիճակում, անվադողերը գտնվում են շահագործման համար ոչ պիտանի վիճակում : Ավտոմեքենային շարժիչը իր նախատեսված դիրքում չէր գտնվում, ընկած էր՝ շարժիչի բարձիկի վնասված լինելու պատճառով :Ավտոմեքենան երկար տարիներ /ավելի քան 7 տարի/ չի շահագործվել, ինչի արդյունքում շատ դետալներ կարող են գտնվել ոչ աշխատանքային վիճակում : Մեկնարկային գինը՝ 616,000 ՀՀ դրամ

Գույքի մանրամասն նկարագիրը և հայտի ներկայացման կարգը՝ կից ծանուցմամբ:

კონტაქტები

ტელეფონი
37494108831
ელფოსტა
gshakeh@yahoo.com
მისამართი
Երևան

თანდართული ფაილები

Վահագն Ավագյանի գույքը աճուրդով վաճառելու մասին — აუქციონები