Թիվ ՍնԴ/0421/04/22 սնանկության գործով պարտապան Հայկ Տիգրանի Մովսիսյանի կողմից ստանձնած դրամական պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի հավելմամբ, աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձ գրավատու Դավիթ Ռազմիկի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Լոտ 2 սահմանված գույքի, այն է՝ ՀՀ Արարատի մարզ, Նոր Խարբերդ 3-րդ փողոց, 56/2 բնակելի տուն հասցեի անշարժ գույքը հրապարակային սակարկությունների՝ աճուրդային վաճառքի չի ներկայացվել, հիմք ընդունելով նշված գույքով ապահովված պարտատեր «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացրած դիմումը և համաձայնագիրը։
Դատարանը կայացրել է 12.09.2025թ. «Հրապարակային սակարկություններով գույքի իրացումն ընդհատելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքների մասին» որոշում։
Վերը նշված որոշման դեմ 3-րդ անձ գրավատու Դավիթ Խաչատրյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք:
Հիմք ընդունելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի /նախագահող դատավոր՝ Դ․ Սերոբյան/ 2026թ. փետրվարի 16-ի որոշումը՝ «Դավիթ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժել՝ ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍնԴ/0421/04/22 սնանկության գործով 12.09.2025թ. «Հրապարակային սակարկություններով գույքի իրացումն ընդհատելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքների մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:», Թիվ ՍնԴ/0421/04/22 սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից 2026թ. մարտի 11-ին, ժամը 16:00-ին, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեում կանցկացվի Հայկ Տիգրանի Մովսիսյանի կողմից «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի առջև ստանձնած դրամական պարտավորությունների կատարման դիմաց գրավադրված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող թվով 1 անշարժ գույքի աճուրդային վաճառքը՝ ներկայացված 1 /մեկ/ լոտով՝ ըստ կցված էլեկտրոնային ֆայլում ներկայացված մեկնարկային գնի:
Յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո հաջորդ աճուրդին՝ կրկնաճուրդին, անշարժ գույքի մեկնարկային գինը /արժեքը/ նվազեցվելու է լոտի արժեքի /գնի/ նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 /տասը/ տոկոսի չափով։
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ Հայկ Տիգրանի Մովսիսյանի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474403106850000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով, աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով՝ ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի 16 հունիսի 2025թ. թիվ 374-Ն հրամանով ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հրամանով սահմանված կարգավորումների: Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգը:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ սնանկության գործով կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին՝+374 96 224 228 հեռախոսահամարով կամ հաղորդագրությունը ուղարկել armen.matevosyan@lawconsult.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեով:
Էլեկտրոնային հաղորդագրության ձևաչափը նախընտրելի է:
კონტაქტები
- ტელეფონი
- 37441224254
- ელფოსტა
- armen.matevosyan@lawconsult.am
- მისამართი
- -