ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Մելիք Սեդրակի Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

გამოქვეყნებულია: 18.02.2026, 14:59

2026թ. փետրվարի 13-ին ժ. 12:30-ին Մելիք Սեդրակի Մելիքյանի սնանկության գործով նշանակված աճուրդը չի կայացել ՝ հայտ չլինելու պատճառով:
2026թ. մարտի 13-ին ժամը 12:30-ին Մելիք Սեդրակի Մելիքյանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հրությունյանի կողմից՝ ՀՀ, ք. Երևան, Քաջազնունի 1, 304 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Մելիք Սեդրակի Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ՝ 1-ին լոտի մասով:
Լոտ 1 - ՀՀ Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում գտնվող 5366 քմ. մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող / վկայական՝ թիվ 1412507 /:
Աճուրդի ներկայացված գույքի արժեքը 5% նվազեցվել է նախորդ աճուրդի մեկնարկային գնից:

Լոտի մեկնարկային գինը կազմում է 146,458 / Հարյուր քառասունվեց հազար չորս հարյուր հիսունութ / ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 06.03.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,00 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն Մելիք Սեդրակի Մելիքյանի անվամբ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված թիվ 1150014399489427 սնանկության հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:

Աճուրդում հաղթող է համարվում՝ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:

Գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, ցանկացողները կարող են զանգահարել Մելիք Սեդրակի Մելիքյանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյանին՝ 091-50-95-04 հեռախոսահամարով:

კონტაქტები

ტელეფონი
37491509504
ელფოსტა
maratharutyunyan89@gmail.com
მისამართი
ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, ԱՎԱՆ ԱՌԻՆՋ 2 ՄԿՐՇ., 3/3 շ, 33
Մելիք Սեդրակի Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին — აუქციონები