ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Էմին Բաբկենի Չախոյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

გამოქვეყნებულია: 18.05.2026, 12:47

18.06.2026թ. ժամը 12:15-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 109 դահլիճ հասցեում կկայանա Էմին Բաբկենի Չախոյանի ՍնԴ/3139/04/23 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 1 առանձին լոտով:
Լոտ 1- Էմին Չախոյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովվման համար «Յունիբանկ» ԲԲԸ-ի օգտին գրավադրված, Էմին Չախոյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ.Մեծ Մանթաշ, 2փող. 14տ. հասցեի բնակելի տուն անշարժ գույք, մեկնարկային գինը 11,842,000 ՀՀ դրամ: Գույքը ծանրաբեռված է բնակիչներով:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը, իսկ կանխավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ի Դավիթաշեն մասնաճյուղ Էմին Բաբկենի Չախոյանի սնանկության հատուկ հաշվին՝11811036688700
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք 09.06.2026թ.-ից մինչև 13.06.2026թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի մասնակից չհամարվող անձիք կարող են ներկա գտնվել ներկայացնելով անձը հատատող փաստաթուղթ:
Աճուրդը անց է կացվում ՀՀ արդարադատության նախարարի 16.02.2020թ. թիվ 116 –Ն հրամանի կարգով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել Էմին Բաբկենի Չախոյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով

კონტაქტები

ტელეფონი
37493955881
ელფოსტა
samson6122@mail.ru
მისამართი
-ՀՀ ք. Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1
Էմին Բաբկենի Չախոյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին — აუქციონები