"ԱՌԱՄՆԱ" ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/1988/04/23 սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին
11.02.2026թ.-ին ժամը 14:00 ք. Երևան, Փ․ Բուզանդի 7 տարածք 3 հասցեում նշանակված «ԱՌԱՄՆԱ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը՝ 1 լոտով չի կայացել հայտ չլինելու պատճառով։
06.03.2026 ժ. 14:00 ք. Երևան, Փ․ Բուզանդի 7 տարածք 3 հասցեում տեղի կունենա թիվ ՍնԴ/1988/04/23 սն. գործով պարտապան «ԱՌԱՄՆԱ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառք կրկնաճուրդ, բաց դասական եղանակով՝ 1 լոտով.
ԼՈՏ 1. «ԱՌԱՄՆԱ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գազային ճնշակ / կոմպրեսոր/ борец 200խմ/ժամ՝ 1 հատ, բաշխիչ աշտարակներ ԲԱ 200, 2 կշեռքով՝ 2 հատ, խողովակ 100 մմ՝ 200մ, խողովակ 32մմ՝ 1200մ, գազի հաշվիչ հանգույց՝ 1 լրակազմ, էլ․ վահանակ, ավտոմատացված կառավարման համակարգ՝ 1 լրակազմ։
Վերոնշյալ գույքերը գտնվում են ք. Իջևան, Երևանյան փ., 168/1 հասցեում գտնվող ավտոգազալցման կետում։
Սարքավորումները գտնվում են աշխատանքային և արտաքուստ լավ վիճակում, ունեն ապրանքային լավ տեսք։ Բոլոր սարքավորումները ունեն ֆիզիկական բնականոն մաշվածություն /հնեցում/, գործառութային մաշվածություն չունեն։
Մեկնարկային գինը կազմում է՝ 4 292 270,14 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Հայտին կցվում են նաև նախավճարի, աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկը:
Նախավճարը, աճուրդի մասնակցության վճարը և մուտքի վճարը վճարվում է պարտապան «ԱՌԱՄՆԱ» ՍՊԸ-ի անվամբ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 16048152137737 սնանկության հատուկ հաշվին։
Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանված է ՀՀ ԱՆ 16.03.2020 N 116-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ, որին և մնացած այլ անհրաժեշտ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/hy/acts/208684
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտի և աճուրդի մասին տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լուսինե Սարգսյանին՝ հեռ. 093607673։
კონტაქტები
- ტელეფონი
- 37493607673
- ელფოსტა
- lusargsyan87@gmail.com
- მისამართი
- ՀՀ, Երևան, Բուզանդի 7, տարածք 3