ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Պարտապան «Արտույտների ագարակ» ՍՊԸ-ի թիվ ԱՐԱԴ/0020/04/17 սնանկության գործով գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

გამოქვეყნებულია: 10.02.2026, 21:10

Հայտարարություն 134-6

10.02.2026թ. ժամը 10:00-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտի մասով չի կայացել հայտերի բացակայության պատճառով։
17.03.2026թ. ժամը 10:00-ին, ք.Երևան, Արշակունյաց պող. 5 շ., 109 սենյակ հասցեում, (որը տեսաձայնագրվում է) պարտապան «Արտույտների ագարակ» ՍՊԸ-ի թիվ ԱՐԱԴ/0020/04/17 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից, ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով (այսուհետ՝ աճուրդի կանոնակարգ) կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Նույն ժամին նշանակված են մի քանի սնանկության գործերով աճուրդներ, որոնք կազմակերպվելու են կառավարչի մոտ սնանկության գործերի հերթական համարների հաջորդականությամբ։ Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ:

Վաճառքի ներկայացվող գույքի նկարագիրը հետևյալն է.
Լոտ 1 – Երևան, Դավթաշենի 1-ին փողոց, 2-րդ նրբ., 2/2 հասցեի բնակելի տուն /սեփականության վկայական՝ 04052023-01-0372/։ Հողամասի մակերեսն ըստ վկայականի՝ 254,1 քմ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման։ Հողամասի վրա առկա է հետևյալ շինությունները՝ բնակելի տուն՝ 447,8 քմ, և պարիսպ՝ 2,8քմ։ Բնակելի տունը նկուղային հարկով և ձեղնահարկով երկհարկանի քարե շինություն է, միջհարկային ծածկը՝ երկաթբետոնից, մուտքի դուռը և ավտոկայանատեղիի դարպասները մետաղական են, միջսենյակային դռները և պատուհանները՝ մետաղապլաստ, ներքին հարդարումը՝ լավ վիճակում, պատերը՝ սվաղված և ներկանյութով ներկված, առաջին հարկի հատակը՝ կերամիկական սալիկներով պատված և լամինատ, երկրորդ հարկում՝ մանրահատակ, սանհանգույցները՝ սալիկապատված։ Մանսարդային հարկի պատուհանները՝ մոսկովյան տեսակի, պատերը՝ գաջասվաղված, հատակը՝ սվաղված, վերանորոգված չէ։ Բակը բարեկարգված է և կանաչապատված։ Անշարժ գույքը հանդիսանում է ֆիզիկական անձանց սեփականություն, գրավադրված է «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ-ում։ Գույքագրման պահին տունը բնակեցված էր։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 75.966.700 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 10.03.2026թ.՝ ժամը 18:00, կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն, և հայտատուին ուղղված՝ աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ, հ/2500011601352200), որպես ստացող նշելով պարտապանի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգով (տես նաև կանոնակարգի 6-9 կետերը):
Հայտը համարվում է աճուրդի կանոնակարգի խախտմամբ ներկայացված, և այն ներկայացնող հայտատուն աճուրդին մասնակցելու իրավունք չի ստանում և որպես աճուրդի մասնակից չի գրանցվում կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված դեպքում։
Հայտատուների գրանցումը սկսվում է աճուրդից 15 րոպե առաջ։ Հայտատուն (նրա ներկայացուցիչը) պարտավոր է գրանցվելու համար կառավարչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազորություն ունեցող անձը) և իր անձնագիրը։
Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը (եթե այդպիսիք առաջանում են)։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (mailbox4manager@gmail.com) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

კონტაქტები

ტელეფონი
37493456258
ელფოსტა
mailbox4manager@gmail.com
მისამართი
ք. Երևան, Արշակունյաց 5 շենք, 311 սենյակ
Պարտապան «Արտույտների ագարակ» ՍՊԸ-ի թիվ ԱՐԱԴ/0020/04/17 սնանկության գործով գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին — აუქციონები