Սուրեն Վարդանի Բուդոյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
09.02.2026թ. հայտարարված Սուրեն Վարդանի Բուդոյանի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։
02.03.2026թ-ին ժամը 13:00-ին Սուրեն Վարդանի Բուդոյանի /գործ թիվ ՍնԴ/0933/04/22/ սնանկության գործով կառավարիչ՝ Գ. Ավագյանի կողմից ք. Երևան, Տիգրան Մեծ 65 Ա շենք 1-ին հարկ հասցեում կանցկացվի Սուրեն Վարդանի Բուդոյանին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև պարտապանի վարկային պարտավորությունների կատարման համար երրորդ անձանց պատկանող գրավադրված գույքերի աճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքերի արժեքները նվազեցված չեն նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են.
Լոտ 7. ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Թումանյան փող. 12 հասցեում գտնվող բնակելի տուն, ¦Ամերիաբանկ§ ՓԲԸ-ի գրավ, սեփականատեր Վարդան Մաթոսի Բուդոյան և Զարինե Խաչիկի Բուդոյան, սեփ.վկ.2134042 - 8 068 500 ՀՀ դրամ,
Լոտ 8. Barford Aveling մակնիշի MG 5455 գործարանային նույն. համարով, 1999թ. արտադրության 27UR3841E, շարժիչի համարով շարժական գույք, տեխ. վկ. N0001503, գրավատու՝ Վարդան Մաթոսի Բուդոյան, վարկառու՝ Սուրեն Վարդանի Բուդոյան, ¦Ամերիաբանկ§ ՓԲԸ-ի գրավ - 7 060 770 ՀՀ դրամ,
Լոտ 9. KOMATSU WB93S-5E0 մակնիշի KMTWB024A77F20986 նույն. համարով Էքսկավատոր, 2012թ. արտադրության, գրավատու ¦ԱՐՄԱՆԷԴ§ ՍՊԸ, ¦Ամերիաբանկ§ ՓԲԸ-ի գրավ- 6 764 490 ՀՀ դրամ,
Լոտ 11. CHERVROLET SILVERADO 4.8 V8 մակնիշի 50NM600 համարանիշի, 2005թ. արտադրության տրանսպորտային միջոց, գույնը՝ մուգ կապույտ մետալիկ, տեսակը՝ բեռնատար պիկապ, կարիք ունի ընթացիկ վերանորոգման, սեփականատեր Սուրեն Վարդանի Բուդոյան- 2 085 210 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչ և հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 25.02.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկակ անանձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև հայտում պետք է նշվի էլեկտրոնային փոստի հասցե: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300.000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում պարտապանի անվամբ բացված թիվ 16028027192751 որպես ստացող նշելով պարտապանին: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարողեք էլեկտրոնային փոստով Avagyan-gevorg@yandex.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով` 091/094 401 922։
კონტაქტები
- ტელეფონი
- 37491401922
- ელფოსტა
- avagyan-gevorg@yandex.ru
- მისამართი
- ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.