Սնանկ ճանաչված Գագիկ Գումեդիկի Գրիգորյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդ-վաճառքի մասին
ՀՀ սնանկության դատարանի 31.10.2025թ. թիվ ՍնԴ/0405/04/22 որոշման համաձայն` 05.02.2026թ. ժամը 12:30-ին «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 1-ին հարկ, 109 սենյակ/ Գագիկ Գումեդիկի Գրիգորյանի սնանկության գործով հայտարարված աճուրդը տեղի չի ունեցել գնորդ չլինելու պատճառով։
Նկատի ունենալով վերոգրյալը՝ 24.02.2026թ. ժամը 12:30-ին «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 1-ին հարկ, 109 սենյակ/ սնանկության գործով կառավարիչ Ռ․ Եղյանի կողմից կանցկացվի սնանկ ճանաչված Գագիկ Գումեդիկի Գրիգորյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ, Սայադյան 8-րդ փողոց, 6-րդ նրբանցք, 20 բնակելի տան աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով` 1 (մեկ) առանձին լոտով:
Լոտ 1 – ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ, Սայադյան 8-րդ փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 20 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ բնակելի տուն, / վկայական N 2422967/, մեկնարկային գինը՝ 5 576 850 ՀՀ դրամ։
Անշարժ գույքի համառոտ նկարագիրը՝
Բնակելի տունը կառուցվել է 600 քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա, որի մակերեսն է 251,9 քմ։
Շինության հարկը՝ նկուղ +2 հարկ, շենքի հիմքը՝ խամքարաբետոն, դռները՝ մուտքի դուռը մետաղական, ներսի դռները մեծ մասը բացակայում են, առկա է մեկ փայտե դուռ, գտնվում է վատ վիճակում, պատուհանները՝ փայտե, գտնվում են գերմաշված վիճակում, ներքին հարդարումը՝ պատերը գաջասվաղված են, առկա են խոնավացած հատվածներ, էլեկտրամոնտաժման աշխատանքները կատարված են, հատակի հարդարման աշխատանքներն իրականացված չեն, արտաքին հարդարումը՝ բացակայում է, սանհանգույց՝ բացակայում է, կոմունիկացիաներ՝ կատարված են միայն ներքին էլեկտրամոնտաժման աշխատանքները։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 17.02.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև հայտում պետք է նշվի էլեկտրոնային փոստի հասցե: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300.000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապան Գագիկ Գումեդիկի Գրիգորյանի անվամբ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 16069051960006 սնանկության հատուկ հաշվին, որպես ստացող նշելով պարտապանին: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցերով կարող եք զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ռ. Եղյանին հեռ. (055) 99-31-99:
კონტაქტები
- ტელეფონი
- 37455993199
- ელფოსტა
- R.H.Yeghyan@gmail.com
- მისამართი
- ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ Պ., 5 շենք, 408 սենյակ