ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Սնանկ ճանաչված <<Նաիրա Ավետիսյան>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

გამოქვეყნებულია: 06.02.2026, 17:34

2026թ. փետրվարի 24-ին ժամը 12:00-ին, թիվ ՍՆԴ/0825/04/24 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված <<Նաիրա Ավետիսյան>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 4. ՀՀ, ք. Երևան, Էրեբունի վարչական շրջան, Նոր Արեշ 45-րդ փողոց, թիվ 77 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-անշարժ գույքի հողամասը ունի 40000 քմ մակերես, հողամասը մասամբ բարեկարգված է, ռելիեֆը հարթ չէ, ըստ վկայականի հողամասը ծանրաբեռնված է 8 շինությամբ՝ հասարակական տարածք (2847.7 քմ), օժանդակ շինություն (828.4 քմ), օժանդակ շինություն (31 քմ), օժանդակ շինություն (11.5 քմ), օժանդակ շինություն (318.9 քմ), օժանդակ շինություն (11.5 քմ), օժանդակ շինություն (11.5 քմ), օժանդակ շինություն (11.5 քմ): Հասարակական տարածքի շենքի հիմքը՝ երկաթ-բետոնե, շենքի պատերը՝ տուֆ քար, հարկայնությունը 3 հարկ, շինության տանիքը՝ հարթ բետոնապատ, ջրահեռացումը՝ ազատ, մուտքի դուռը փայտե, միջսենյակային դռները՝ փայտե, պատուհանները՝ փայտե, շինությունը ունի հին վերանորոգում, շինության ներսում առկա է շատրվան, աստիճանները պատված եք քարե սալիկներով և դեկորատիվ քարե բազրիքներով։ Տանիքից ջրի ներթափանցման հետևանքով շինության բոլոր հարկերում առկա են խոնավությունից վնասված հատվածներ և ճաքեր։ 1-ին հարկի հատակը քարե սալիկներով պատված, պատերը և առաստաղը գաջասվաղված է պատված ներկանյութով։ 2-րդ հարկի հատակը մանրատախտակ, պատերը և առաստաղը գաջասվաղված է պատված ներկանյութով։ 3-րդ հարկի հատակը մանրատախտակ, պատերը և առաստաղը գաջասվաղված է պատված ներկանյութով: Շինության պատերը արտաքինից երեք կողմից երեսպատված են բազալտե և տրավերտինե սալիկներով, իսկ մյուս կողմից երեսպատված է սվաղով։ Բակի հատվածը բարեկարգված է։ Շինության դիմաց առկա է արձան-շատրվան։ Կոմունիկացիաներն առկա են: Օժանդակ շինություն՝ 828,4քմ, շենքի հիմքը՝ երկաթ-բետոնե, շենքի պատերը՝ տուֆ քար, հարկայնությունը՝ 3 հարկ, տանիքը՝ հարթ բետոնապատ երեսպատված ջրամեկուսիչ նյութով, ջրահեռացումը՝ ազատ, մուտքի դռները մետաղական, միջսենյակային դռները՝ փայտանյութ, պատշգամբի դռները՝ այլումինե, պատուհանները՝ այլումինե: Շինությունը վերանորոգված է, 1-ին հարկի հատակը սալիկապատված է, պատերը պաստառապատված, իրականացված է կախովի առաստաղ, և առաստաղը գաջասվաղված է պատված ներկանյութով։ 2-րդ հարկի մուտքը իրականացված է դրսից մետաղական աստիճանների միջոցով, հատակը սալիկապատված, պատերը գաջասվաղաված է պատված ներկանյութով, իրականացված է կախովի առաստաղ։ 3-րդ հարկի մուտքը իրականացված է դրսից մետաղական աստիճանների միջոցով, հատակը սալիկապատված է, պատերը գաջասվաղված է պատված ներկանյութով, իրականացված է կախովի առաստաղ, առկա են խոնավությունից վնասված հատվածներ: Շինության պատերը արտաքինից երեսպատված են սվաղով (հրազդանի սվաղով)։ Բակի հատվածը բարեկարգված է: Կոմունիկացիաներն առկա են: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Մարետա Երեմի Խուրշուդյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով <<Նաիրա Ավետիսյան>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 2.572.568.100 /երկու միլիարդ հինգ հարյուր յոթանասուներկու միլիոն հինգ հարյուր վաթսունութ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 17.02.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Հայտում պետք է նշվի նաև հայտատուի հասանելի էլեկտրոնային փոստի հասցե:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473607584000000 որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 16.06.2025թ. թին 374-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

კონტაქტები

ტელეფონი
37491431333
ელფოსტა
arayiksargsyan65@mail.ru
მისამართი
-ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ
Սնանկ ճանաչված <<Նաիրա Ավետիսյան>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին — აუქციონები