ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Ատոմ Գրիշայի Բաբիկյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառքի մասին

გამოქვეყნებულია: 05.02.2026, 12:35

11.12.2025թ. աճուրդ վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով:
23.02.2026թ. ժամը 14:00-ին Ատոմ Գրիշայի Բաբիկյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Խաչատրյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ հասցեում կանցկացվի Ատոմ Գրիշայի Բաբիկյանի ՍնԴ/0152/04/24 սնանկության գործով Ատոմ Գրիշայի Բաբիկյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 1 առանձին լոտով`
Լոտ -1. ՀՀ ք.Գավառ Ազատության 41/7 /նախկին/ կոմպլեկտավորման պահեստ: Սեփականության վկայականի համար՝ 2423883: Հողամասի կադաստրային ծածկագիր 05-001-289-072: Շենքի կադաստրային ծածկագիր 05-001-289-072-01: Լոտի նկարագրությունը՝
Հողամասը սեփական, մակերեսը 850 քմ, նպատակային նշանակությունը արտադրական, հարթ է, բարեկարգված չէ: Հողամասի կադաստրային արժեքը չի վճարված, գնորդը պարտավոր է գույքի հետագա գրանցման համար կատարի հողամասի կադաստրային արժեքի մուծում:
Շենքի մակերեսը կազմում է արտաքին 515,8 քմ ներքին 420,8 քմ: Շենքի հիմքը բետոնյա, քարե պատերով, երկաթբետոնյա միջհարկային ծածկով երկու հարկանի շունություն, տանիքը երկլանջ է, իրականացված է ազբեստացեմենտային ալիքաձև վահանակներով (տանիքը էականորեն վնասված է), կառուցվել է 1970-ական թվականներին, մուտքի դռները փայտյա և երկաթյա են, պատուհանները փայտյա (որոշ պատուհաններին առկա են վանդակաճաղեր), հատակը երեսպատված է բետոնյա երեսսվաղով, պատերը և առաստաղը որոշ հատվածներում ներկանյութով, շինությունը գտնվում է միջինից ցածր վիճակում, ներքին հարդարանքը բացակայում է, շինության առաջին հարկը շահագործվում է որպես գոմ: Գրավադրված է <Արդշինբանկ> ՓԲԸ-ում:
Լոտի մեկներկային գինը կազմում է 2.303.866 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ):
Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։
Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում Ատոմ Գրիշայի Բաբիկյանի սնանկության հատուկ հաշվին՝ 1150019955435431:
Աճուրդին մասնակցելու ցանկացողները մինչև 16.02.2026թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդն սկսելուց առնվազն մեկ օր առաջ կառավարիչը ստուգում է հայտերի և դրանց կից փաստաթղթերի՝ սույն կարգին համապատասխանությունը: Սույն կարգին համապատասխան հայտ ներկայացրած հայտատուները համարվում են աճուրդին մասնակցելու իրավունք ստացած: Կառավարիչն աճուրդն սկսելուց առնվազն մեկ օր առաջ էլեկտրոնային եղանակով ծանուցում է հայտատուներին աճուրդին մասնակցության նրանց կարգավիճակի վերաբերյալ՝ եթե հայտում նշվել է էլեկտրոնային փոստի հասցե:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում այդ մասնակիցը զրկվում է այդ աճուրդին մասնակցելու իրավունքից, իսկ եթե տվյալ աճուրդին մասնակցում է մեկից ավելի հայտատու, ապա աճուրդը շարունակվում է գնային առաջարկների ներկայացման փուլից նույն մեկնարկային գնով՝ առանց արձանագրությունը չստորագրած անձի (հայտատուի) մասնակցության։ Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե սույն կարգին համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու, ուսումնասիրության և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել Ատոմ Գրիշայի Բաբիկյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Խաչատրյանին, 093 892279, 097 222922 հեռախոսահամարով:

კონტაქტები

ტელეფონი
37497222922
ელფოსტა
nemra77@mail.ru
მისამართი
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ Պ., 5, 417