ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

2026թ. Փետրվարի 26-ին ժամը 11:00-ին Արտյոմ Բագարյանի ՍնԴ/2587/04/25 սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Հարությունյանի կողմից կանցկացվի Արտյոմ Բագարյանին սեփականության իրավունքով պատկանող և գրավական հանդիսացող գույքերի բաց դասական եղանակով աճուրդը

გამოქვეყნებულია: 04.02.2026, 14:04

2026թ. Փետրվարի 26-ին ժամը 11:00-ին Արտյոմ Բագարյանի ՍնԴ/2587/04/25 սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Հարությունյանի կողմից ՀՀ ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1 հասցեում /3-րդ հարկ/ կանցկացվի Արտյոմ Բագարյանին սեփականության իրավունքով պատկանող և գրավական հանդիսացող գույքերի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 2ԼՈՏ`
Լոտ2. Երևան,Կենտրոն Տերյան 107 հասցեում գտնվող Բ մասնաշենքի նախագծային բնակարան Բ39, (կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի վկայական 21122023-01-0381,գրավի վկայական 09102025-01-0169), 18/10 հարկ, մակերեսը 134.8քմ,բարձ 3.0մ,կառուցման տարեթիվը 2020թ,պատերը ՝թեթևբետոնե բլոկներ, ,ավարտվածության աստիճան 81% ,հանդիսանում է գրավ , կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի մեկնարկային գինը-----305.000.000 ՀՀ դրամ :
Լոտ3. Երևան,Կենտրոն Տերյան 107 հասցեում գտնվող Բ մասնաշենքի նախագծային ավտոկայանատեղի 426՝( կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի վկայական 21122023-01-0191),-3 հարկ, մակերեսը 20.8 քմ,բարձ 2-2.5մ,կառուցման տարեթիվը 2020թ,ավարտվածության աստիճան 100% , կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի մեկնարկային գինը -----17.800.000 ՀՀ դրամ:
Նախավճարը կազմում է տվյալ ԼՈՏի մեկնարկային գնի 5 տոկոսը, մասնակցության վճարի չափը կազմում է լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը,բայց ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը` աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին:
Աճուրդի նախավճարը ,մասնակցության վճարը և մուտքի վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ> ՓԲԸ-ի Արտյոմ Բագարյանի սնանկության գործով հ/հ 1930098821618800 հատուկ հաշվին աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման հինգ աշխատանքային օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ կամ ՀՀ Սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք. Գյումրի Անկախության հր.7/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում Է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների (սեփականատիրոջ) հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
ԼՈՏն/ԼՈՏերն/ ուսումնասիրել ցանկացողները կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը ծանոթանալ ՀՀ ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1 հասցեում /3-րդ հարկ/ կամ գույքի գտնվելու վայրում:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում համաձայն ՀՀ Արդարադատության նախարարի 2020թ մարտի 16-ի N116-Ն կարգին համապատասխան:
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

კონტაქტები

ტელეფონი
37493464643
ელფოსტა
artak.harutuynyan@gmail.com
მისამართი
-ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1
2026թ. Փետրվարի 26-ին ժամը 11:00-ին Արտյոմ Բագարյանի ՍնԴ/2587/04/25 սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Հարությունյանի կողմից կանցկացվի Արտյոմ Բագարյանին սեփականության իրավունքով պատկանող և գրավական հանդիսացող գույքերի բաց դասական եղանակով աճուրդը — აუქციონები