ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

«Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0370/04/16 սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

გამოქვეყნებულია: 02.02.2026, 18:45

02.02.2026թ.-ին ժամը 14:00-ին ք. Երևան, Փ․ Բուզանդի 7 տարածք 3 հասցեում նշանակված «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդը՝ 1 լոտով չի կայացել հայտ չլինելու պատճառով։
01.03.2026թ.-ին ժամը 14:00-ին ք. Երևան, Փ․ Բուզանդի 7 տարածք 3 հասցեում տեղի կունենա թիվ ԵԱՔԴ/0370/04/16 սնանկության գործով պարտապան «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառք կրկնաճուրդ, բաց դասական եղանակով՝ 1 լոտով.
ԼՈՏ 1. «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Արագածոտնի մարզ, Աղձք համայնքում գտնվող թիվ 0326870 սեփականության վկայականով անշարժ գույք։ Գնահատվող անշարժ գույքը շրջապատված է նմանատիպ արտադրական տարածքներով։ Գնահատվող անշարժ գույքի հողամասը ըստ վկայականի կրում է 02-008-0146-0002 կադաստրային ծածկագիրը, մակերեսը ըստ վկայականի 4,8 հա է, հողամասը հարթ է, ունի թույլ թեքություն, հողամասը պարսպապատ է։ Հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների։ Հողամասը ըստ վկայականի ծանրաբեռնված է 2 շինություններով պահեստային շենք՝ 190,6 քմ մակերեսով և կիսակառույց շինություն (անասնաշենք) 1373,6 քմ մակերեսով։ Շինությունները կառուցվել են 1987 թվականին։ Պահեստային շենքը միահարկ երկաթբետոնե շինություն է, հարթ տանիքով, տեղադրված է մուտքի մետաղական դարպասներ, պատուհանները բացակայում էին, ներքին հարդարումը գտնվում է վատ վիճակում, շինության ներքին բարձրությունը 4,4 մ է, ընդհանուր առմամբ շինությունը գտնվում է միջին վիճակում։ Կիսակառույց շինությունը 1 հարկանի երկաթբետոնե կոնստրուկցիաներով շինություն է, տանիքը երկլանջ, բացակայում են դռները և պատուհանները, ներքին հարդարում իրականացված չէ, շինության ներքին բարձրությունը 2,7 մ է, ընդհանուր առմամբ շինությունը գտնվում է միջին վիճակում։
Մեկնարկային գինը կազմում է՝ 90 532 800 (իննսուն միլիոն հինգ հարյուր երեսուներկու հազար ութ հարյուր) ՀՀ դրամ:
Մեկնարկային գինը չի ներառում չվճարված հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 58 608 000 (հիսունութ միլիոն վեց հարյուր ութ հազար) ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Հայտին կցվում են նաև նախավճարի, աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկը: Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։
Նախավճարը, աճուրդի մասնակցության վճարը և մուտքի վճարը վճարվում է պարտապան «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված 2472302734320260 սնանկության հատուկ հաշվին։
Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանված է ՀՀ ԱՆ 16.03.2020 N 116-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ, որին և մնացած այլ անհրաժեշտ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/hy/acts/208684
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդի մասին տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լուսինե Սարգսյանին՝ հեռ. 093607673։

კონტაქტები

ტელეფონი
37493607673
ელფოსტა
lusargsyan87@gmail.com
მისამართი
ՀՀ, Երևան, Բուզանդի 7, տարածք 3

თანდართული ფაილები

«Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0370/04/16 սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին — აუქციონები