ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

გამოქვეყნებულია: 29.01.2026, 12:38

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման
2026թ-ի փետրվարի 19-ին ժամը 12:00-ին «ՋՈՋ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Ս.Ալեքսանյանի կողմից ք.Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդ - վաճառքն ` 1 (մեկ) առանձին լոտով նախկին աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված գնով:
Լոտ 1- Մեկնարկային գին-14.760.241 ( տասնչորս միլիոն յոթ հարյուր վաթսուն հազար երկու հարյուր քառասունմեկ) ՀՀ դրամ:
Գտնվելու վայրը- ՀՀ Լոռու մարզ,Ստեփանավան համայնք, ք.Ստեփանավան,Երիտասարդական փողոց 49/1 հասցե( հասարակական կառուցապատման նշանակության հողամաս, 1.15հա մակերեսով, կադաստրային ծածկագիր 06-007-0338-0012, իրավունքի տեսակը սեփականություն):
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 18.02.2026թ. ժամը 18.00-ն կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել դատարան ք.Երևան, Օտյան 53/2: Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլ. փոստի հասցեն: Հայտատուին ուղղված աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլ. փոստի հասցեի միջոցով: Հայտին կից ներկայացվում է՝ ֆիզ. անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և ԱՁ-ի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի (լոտի 1 և 5 %-ը) : Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն սնանկության գործով բացված հատուկ հ/հ 1510010367567545 << Արարատբանկ >> ՓԲԸ Վանաձորի մ/ճ: Հայտատուների գրանցումը աճուրդից 15 րոպե առաջ հայտատուն նրա ներակայացուցիչը պարտավոր է գրանցվելու համար կառավարիչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազորություն ունեցող անձը) և իր անձնագիրը: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալ) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում: Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում է նաև հարկերը, իսկ եթե ֆիզ. անձի սեփականությունն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի այդ գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:
Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 10 աշխ.օվա ընթացքում կարող են դիմել սնանկության կառավարիչին՝ ք.Վանաձոր Վարդանանց 17, հեռ. 077 67 77 57 կամ էլ. փոստով ( hermine 1 aleqsanyan@mail.ru):
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս.Ալեքսանյան

კონტაქტები

ტელეფონი
37477677757
ელფოსტა
hermine1aleqsanyan@mail.ru
მისამართი
ԼՈՌԻ ՎԱՆԱՁՈՐ ԱՂԱՅԱՆ Փ.80/1Շ ԲՆ.3
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ — აუქციონები