Արսեն Համազասպի Պետրոսյանի և Հասմիկ Վանիկի Ղազարյանի սնանկության գործով գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին
13.01.2026թ-ին նշանակված Արսեն Համազասպի Պետրոսյանի և Հասմիկ Վանիկի Ղազարյանի սնանկության գործով նշանակված գույքի աճուրդային վաճառքը չի կայացել՝ հայտերի բացակայության պատճառով:
13.02.2026թ ժամը 15:00-ին սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք.երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 109 սենյակ հասցեում կանցկացվի Արսեն Համազասպի Պետրոսյանի և Հասմիկ Վանիկի Ղազարյանի թիվ ՍնԴ/1291/04/25 սնանկության գործով պարտապան Արսեն Համազասպի Պետրոսյանին պատկանող շարժական գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը՝ նախկինի համեմատ 10% իջեցված գնով՝ երկու լոտով.
ԼՈՏ-1. Ավտոմեքենա «MERSEDES-BENZ E 320» մակնիշի, պետհամարանիշը՝ 92HP992, արտադրության տարեթիվը՝ 2003թ, թափքը սեդան, գույնը՝ բաց կապույտ մետալիկ, նույնականացման համարը՝ WDBUF65J93A233831: Ավտոմեքենա սեփականության իրավունքով պատկանում է Արսեն Համազասպի Պետրոսյանին և վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում: Գույքի մեկնարկային գինը՝ 945.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ-2. Ոսկյա մատանի /կոլցո/ քաշը՝ 6 գրամ, հարգը՝ 958- 1 հատ:Ոսկյա զարդը պատկանում է Արսեն Համազասպի Պետրոսյանին և վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում: Գույքի մեկնարկային գինը՝ 256.850 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ այն է. ո΄չ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1%-ի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5%-ի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապան Արսեն Համազասպի Պետրոսյանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ «Արդշինբանկ» ՓԲԸ, հ/հ 2477605330490080, որպես ստացող նշելով պարտապանին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10.000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։ Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում պարտավորությունների մարման նպատակով բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 (յոթ) օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պ. Սևակի 3, հեռ. 094 348664) կամ էլեկտրոնային փոստով (henrik.martikyan@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչ Հ. Մարտիկյանին:
კონტაქტები
- ტელეფონი
- 37494348664
- ელფოსტა
- henrik.martikyan@mail.ru
- მისამართი
- Արարատի մարզ, Վեդի համայնք, գ. Գոռավան, Պ. Սևակի 3