ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Թիվ ՍնԴ/1215/04/25 սնանկության գործով պարտապան Կարինե Սարգսյանի գույքի կրկնաճուրդի մասին

გამოქვეყნებულია: 29.01.2026, 14:10

Հայտարարություն
2026թ-ի հունվարի 23-ին Կարինե Կառլենի Սարգսյանի թիվ ՍնԴ/1215/04/25 սնանկության գործով գույքի աճուրդը հայտ չլինելու պատճառով հայտարարվումէ չկայացած:

2026թ-ի փետրվարի 15-ին ժամը 12:00-օն Կարինե Կառլենի Սարգսյանի թիվ ՍնԴ/1215/04/25 սնանկության գործով կառավարիչ Սպարտակ Ստեփանյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ հասցեում բաց դասական եղանակով կանցկացվի Կարինե Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի՝ իրավունքի տեսակը ԳՐԱՎ կրկնաճուրդը՝ հետևյալ թիվ 1 լոտով.
ԼՈՏ 1. Կարինե Կառլենի Սարգսյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզ, քաղաք Վաղարշապատ, Ա. Թամանյան փողոց, թիվ 16 բնակելի տուն, վկայական թիվ 30052019-04-0037, որը իր մեջ ներառում է.
1. Հողամաս՝ մակերեսը 600քմ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, կադաստրային ծածկագիրը՝ 04-002-0045-0016,
2. Բնակելի տուն-131,4 քմ, արտաքին պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ Ե/Բ, տանիքը՝ ազբոշիֆեր, հարկայնությունը՝ Կիսանկուղ + 1 հարկ, միջհարկային բարձրությունը՝ կիսանկուղային հարկում՝ 2,2մ, 1-ին հարկում՝ 3մ, դռները՝ փայտե, ՄԴՖ, մետաղապլաստե շրջանակներով, պատուհանները՝ մետաղապլաստե շրջանակներով, հատակը՝ փայտե մանրահատակ, լամինապատ, սալիկապատ, Սանհանգույցը՝ սալիկապատ, կոմունալ հնարավորությունները՝ էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, գազամատակարարում: Անհատական ջեռուցման համակարգ, ընդհանուր վիճակի գնահատականը՝ միջին, կադաստրային ծածկագիրը՝ 04-002-0045-0016-001,
3. Օժանդակ շինություն-ծածկած մուտք-21,1քմ, կադաստրային ծածկագիրը՝ 04-002-0045-0016-002,
4. Ավտոտնակ-25,2 քմ, կադաստրային ծածկագիրը՝ 04-002-0045-0016-003:
Մեկնարկային գինը՝ 40.500.000 (քառասուն միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:
Լոտը գտնվում է սեփականատիրոջ տիրապետման ներքո:Հնարավոր վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարվում է գնորդի կողմից, իր հաշվին:
Գնորդը կատարելու է գույքի ձեռքբերման և գրանցման հետ կապված ծախսերը: Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան մինչև 09.02.2026թ. ժամը 17:30 կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը դրամարկղ կամ սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող մուտքի օրդերը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը դրամարկղ կատարված լինելու փաստը հաստատող մուտքի օրդերը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ՝ ՀՀ արդարադատության նախարարի (այսուհետ՝ նախարար) գրավոր հանձնարարությամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ՝ աճուրդի մասնակից չհամարվող անձ)։
Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարիչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստափուղթը, իսկ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը։ Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները պետք է վճարվեն «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղում թիվ 2470008690471008 սնանկության հատուկ հաշվին։
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 10/տաս/ օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում։ Վաճառքի գինը ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր։
Աճուրդի ընթացքը կարող է ձայնագրվել կամ տեսագրվել կառավարչի կողմից։
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև աճուրդին նախորդող հինգերորդ օրը, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ։ Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Ս.Ստեփանյանին հեռ. (094) 094 554։

კონტაქტები

ტელეფონი
37494094554
ელფოსტა
spartakstepanyan53@mail.ru
მისამართი
-Սյունիքի մարզ, համայնք Կապան, Բաղաբերդ 8/42
Թիվ ՍնԴ/1215/04/25 սնանկության գործով պարտապան Կարինե Սարգսյանի գույքի կրկնաճուրդի մասին — აუქციონები