Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման
2026թ-ի մայիսի 15-ին, ժամը 12:00-ին, ք. Վանաձոր, Վարդանանց թիվ 17 հասցեում նշանակված շարժական գույքի կրկնաճուրդը Մարտին Ջիլավյանի սնանկության գործով չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով: Տեղեկացվում է, որ 04.06.2026թ.-ին, ժամը 12:00-ին, ք. Վանաձոր, Վարդանանց թիվ 17 հասցեում, կառավարիչ Ս. Ալեքսանյանի կողմից կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի կրկնաճուրդ -վաճառքը` 1( մեկ) առանձին ԼՈՏ-ով, նախկին կրկնաճուրդի մեկնարկային գնի 20 տոկոս իջեցված գնով:
Լոտ 2- Մեկնարկային գին-632.320 (վեց հարյուր երեսուներկու հազար երեք հարյուր քսան) ՀՀ դրամ:
Գտնվելու վայրը – ՀՀ Տավուշի մարզ, գ.Հաղթանակ (FORD մակնիշի, TRANZIT 2,5 տիպի 35 GZ 536 պ/հ, նույնականացման համար՝WFOXXGBA3YA3Y86172, բեռնատար տրանսպորտային միջոց, 2003թ-ի արտադրության, կողավոր սպիտակ, շարժիչը դիզել, ֆիզիկապես մաշված, խափանված ):
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 03.06.2026թ. ժամը 18.00-ն կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան ք.Երևան, Օտյան 53/2: Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլ. փոստի հասցեն: Հայտատուին ուղղված աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլ. փոստի հասցեի միջոցով: Հայտին կից ներկայացվում է՝ ֆիզ. անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և ԱՁ-ի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի (լոտի 1 և 5 %-ը) : Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն սնանկության գործով բացված հատուկ հ/հ 1510061932550100 << Արարատբանկ >> ՓԲԸ Վանաձորի մ/ճ: Հայտատուների գրանցումը աճուրդից 15 րոպե առաջ հայտատուն նրա ներակայացուցիչը պարտավոր է գրանցվելու համար կառավարիչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազորություն ունեցող անձը) և իր անձնագիրը: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Աճուրդի հաղթողը լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում: Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում է նաև հարկերը, իսկ եթե ֆիզ. անձի սեփականությունն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի այդ գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:
Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 10 աշխ.օվա ընթացքում կարող են դիմել սնանկության կառավարիչին՝ ք.Վանաձոր Վարդանանց 17, հեռ. 077 67 77 57 կամ էլ. փոստով ( hermine1aleqsanyan@mail.ru):
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս.Ալեքսանյան
კონტაქტები
- ტელეფონი
- 37477677757
- ელფოსტა
- hermine1aleqsanyan@mail.ru
- მისამართი
- ԼՈՌԻ ՎԱՆԱՁՈՐ ԱՂԱՅԱՆ Փ.80/1Շ ԲՆ.3