Հրաչիկ Մկրտչյանին համասեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին:
22.01.2026թ. հայտարարված Հրաչիկ Մկրտչյանի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
20.02.2026թ ժամը 12:00-ին Հրաչիկ Մկրտչյանի թիվ ՍնԴ/2010/04/24 սնանկության գործով կառավարիչ՝ Ռ.Խալաթյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, հասցեում /1-ին հարկ/ կանցկացվի Հ.Մկրտչյանին և երրորդ անձանց համասեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի, բաց դասական եղանակով, հրապարակային սակարկութուններով աճուրդ-վաճառք, մեկ լոտով:
Լոտ-1 ՀՀ Կոտայքի մարզ, ք.Եղվարդ, Արայի թաղամաս, 6-րդ նրբանցք թիվ 8 հասցեում գտնվող հողամաս, /սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայական թիվ 1317117, տրված՝ 05.11.2003թ. կադաստրային համարը՝ 004-3/: Հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ բնակելի կառուցապատման, հողամասի մակերեսը 0,076 հա, իրավունքի տեսակը՝ սեփականություն:
Մեկնարկային գինն է՝ 3,454,367 ՀՀ դրամ:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, մինչև 18:00, կարող են աճուրդի մասնակցության հայտ /այսուհետ՝ հայտ/ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան, հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2:
Հայտում պետք է նշվեն. 1) Հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի /նրա անունից հանդես եկող անձի/ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները. 2) Հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները. 3) Պարտապանի անվանումը /ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը./ 4) Աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը. 5) Կառավարչի անունը, ազգանունը. 6) Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի / նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի/ կողմից: Հայտին կից ներկայացվում են. 1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը. 2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը. 3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով. 4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. 5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները. 6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի փոխանցումով` Արդշինբանկի Շենգավիթ մասնաճյուղում բացված Հրաչիկ Մկրտչյանի սնանկության թիվ` 2473607491100000 հատուկ հաշվին: Աճուրդում հաղթած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի վճարի չափը: Տասնօրյա ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտը ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոաթանալու նպատակով աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ցանկացողները կարող են դիմել կառավարիչ Ռ.Խալաթյանին ժամը 10:00-ից մինչև 18:00 ք.Երևան, Արշակունյաց 5 հասցեում, հեռ. /091/543207: / Էլ. փոստ` rubenkhalatian@mail.ru: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Գույքի ձևակերպման, գրանցման և հնարավոր այլ ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
კონტაქტები
- ტელეფონი
- 37491543207
- ელფოსტა
- rubenkhalatian@mail.ru
- მისამართი
- -ք.Երևան, Այգեստան 11փ. տուն 189