ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Սնանկ ճանաչված Մուշեղ Վահեյի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

გამოქვეყნებულია: 23.01.2026, 17:57

2026թ. փետրվարի 11-ին ժամը 12:30-ին, թիվ ՍՆԴ/0470/04/25 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված Մուշեղ Վահեյի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա Գ Շերամի փողոց, 15 շենք, 22 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակարանը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում, բնակարանի մակերեսը՝ 75,9քմ, շենքի պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ երկաթբետոնե, մուտքի դուռը փայտե երեսպատվածքով, ներսի դռները փայտանյութ և մետաղապլաստե, գտնվում են լավ վիճակում, պատուհանները՝ մետաղապլաստե սպիտակ հիմնագույնով: Բնակարան միջանցքի հատակը սալիկապատ, պատերը պաստառապատ, ատաստաղը գաջասվաղված պատված ներկանյութով: Խոհանոցի հատակը նույնպես սալիկապատված է, պատերի մի մասը պաստառապատ, մի մասը գաջասվաղված պատված ներկանյութով, իսկ ստորին հատվածը սալիկապատ, առաստաղը գաջասվաղված պատված ներկանյութով: Հյուրասենյակի հատակը լամինատե, պատերը պաստառապատ, առաստաղը գաջասվաղված պատված ներկանյութով: Ննջասենյակների հատակը՝ լամինատե, պատերի մի մասը պաստառապատ, մի մասը գաջասվաղված պատված ներկանյութով, առկա են ճաքեր և վնասված հատվածներ, իսկ առաստաղը գաջասվաղված պատված ներկանյութով։ Ընդհանուր բնակարանի ներքին հարդարումը գտնվում է միջին վիճակում: Սանհանգույցի և լոգարանի պատերը, ինչպես նաև հատակը սալիկապատ են, իրականացված է կախովի առաստաղ: Առկա է էլ.մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Մուշեղ Վահեյի Հակոբյանին /վկայական՝ 15082019-01-0068/: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 15082019-01-0067/, ապահովելով Մուշեղ Վահեյի Հակոբյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 27.337.500 /քսանյոթ միլիոն երեք հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 04.02.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Հայտում պետք է նշվի նաև հայտատուի հասանելի էլեկտրոնային փոստի հասցե:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ-ին՝ 2473604404880010:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 16.06.2025թ. թին 374-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

კონტაქტები

ტელეფონი
37491431333
ელფოსტა
arayiksargsyan65@mail.ru
მისამართი
-ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ
Սնանկ ճանաչված Մուշեղ Վահեյի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին — აუქციონები