Սնանկ ճանաչված <<Սեյրան Խալաթյան>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին
2026թ. փետրվարի 20-ին ժամը 12:00-ին, թիվ ՍՆԴ/3488/04/23 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված <<Սեյրան Խալաթյան>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում գրավադրված, գրավատուներ Սեյրան Նարիբեկի Խալաթյանին և Կարինե Գուրգենի Խալաթյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 3. ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք, (Նորքի 5 մկշ., 36 շենք) Միկոյան փողոց, 27 շենք, թիվ 20 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակարանը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում, տեղազննման արդյունքում պարզվել է, ոչ կան կառուցված նոր շինություններ, որոնք չեն ստացել իրավունքի պետական գրանցում, գնահաշվարկներում ընդգրկվել է միայն իրավուքի պետական գրանցում ստացած շինությունները, բնակարանի մակերեսը՝ 93,18քմ, մուտքի դուռը փայտանյութ, ներսի դռները լամինացված փայտանյութ, գտնվում են լավ վիճակում, բնակարանը կապիտալ վերանորոգված է, միջանցքի հատակը սալիկապատ, պատերը ևառաստաղը գաջասվաղված են պատված ներկանյութով, հյուրասենյակի հատակը լամինատե, պատերը պաստառապատ, առաստաղը գաջասվաղված պատված ներկանյութով, խոհանոցի հատակը սալիկապատ՝ պատերը և առաստաղը գաջասվաղված են պատված ներկանյութով, ննջասենյակների հատակը լամինատե, պատերը պաստառապատ, առաստաղը գաջասվաղված են պատված ներկանյութով, սանհանգույցի և լոգարանի պատերը, ինչպես նաև հատակը սալիկապատ են, իրականացված է կախովի առաստաղ, առկա է էլ. մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է, առկա են բաց պատշգամբներ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Սեյրան Նարիբեկի Խալաթյանին և Կարինե Գուրգենի Խալաթյանին /վկայական՝ 2779021/: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 17012014-01-0079/, ապահովելով <<Սեյրան Խալաթյան>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 48.555.000 /քառասունութ միլիոն հինգ հարյուր հիսունհինգ հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 13.02.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Հայտում պետք է նշվի նաև հայտատուի հասանելի էլեկտրոնային փոստի հասցե:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473607701320009 որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 16.06.2025թ. թին 374-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։
კონტაქტები
- ტელეფონი
- 37491431333
- ელფოსტა
- arayiksargsyan65@mail.ru
- მისამართი
- -ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ