ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Վանյա Արթուրի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ստորև նշված ոսկյա իրը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին

გამოქვეყნებულია: 14.01.2026, 21:33

Վանյա Արթուրի Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կարապետյանի կողմից 02.02.2026 թվականին ժամը 14։00-ին ք․ Երևան, Եկմալյան 6, 4-րդ հարկ, թիվ 45 տարածք հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍնԴ/0813/04/25 սնանկության գործով 20.03.2025 թվականին կայացված վճռով սնանկ ճանաչված Վանյա Արթուրի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող` ստորև նշված ոսկյա իրի հրապարակային սակարկություններով վաճառքը․

ԼՈՏ 1 – Ոսկյա շղթա, հարգը՝ 580, ընդհանուր կշիռը՝ 28․4 գրամ, ոսկու ընդհանուր կշիռը՝ 27 գրամ, մեկնարկային գինը՝ 766,024 (յոթ հարյուր վաթսունվեց հազար քսանչորս) ՀՀ դրամ։

Ոսկյա իրը գրավադրված է «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԲԸ-ում Վանյա Արթուրի Գրիգորյանի պարտավորությունների համար:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
բ/ իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
գ) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
դ) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը․
ե/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։

Աճուրդում ներկայացված գույքի վրա առկա ն «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումները։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ։ Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել, քան 300,000 ՀՀ դրամը) և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման Վանյա Արթուրի Գրիգորյանի սնանկության գործով թիվ 1570007146401400 «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ հատուկ հաշվին՝ մինչև աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ՀՀ սնանկության դատարան ներկայացնելը։
Սույն հայտարարությամբ նախատեսված աճուրդի օրը կարող է փոխվել և/կամ հետաձգվել՝ այդ մասին աճուրդի օրվանից ոչ պակաս, քան երեք օր առաջ համապատասխան հայտարարություն կատարելու միջոցով։
Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար, աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը։
Աճուրդում հաղթող ճանաչվելու դեպքում, լոտի արժեքը ենթակա է վճարման աճուրդն անցկացնելու օրվանից 10 (տասը) օրյա ժամկետում՝ սնանկության հատուկ հաշվին՝ լոտի գնման գնից հաշվանցելով նախօրոք վճարած նախավճարը:
Աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։
Աճուրդի անցկացման հարցերի, լոտի ծանոթացման և ուսումնասիրության համար դիմել սնանկության գործով կառավարիչ Հայկ Կարապետյանին (էլ. փոստ՝ hayk.karavarich@gmail.com)՝ աշխատանքային օրերին 11։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում։

კონტაქტები

ტელეფონი
37499030660
ელფოსტა
hayk.karavarich@gmail.com
მისამართი
ք. Երևան, Եկմալյան 6
Վանյա Արթուրի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ստորև նշված ոսկյա իրը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին — აუქციონები