ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Գայանե Գևորգի Գևորգյանի թիվ ՍնԴ/3145/04/23 սնանկության գործով 27․01․2026թ. կազմակերպված աճուրդ-վաճառքի մասին

გამოქვეყნებულია: 12.01.2026, 19:22

2026թ. հունվարի 27-ին ժամը 12:00-ին Գայանե Գևորգի Գևորգյանի թիվ ՍնԴ/3145/04/23 սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանի կողմից ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի 26/33 հասցեում կանցկացվի սնանկության վարույթում առկա գույքի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 1 լոտ`

Լոտ 1 – ք. Երևան, Նուբարաշեն Նուբարաշենի 6-րդ փ. 150 շ., 21 բնակարան /սեփ․ վկայական՝ 23062021-01-0276, տրված՝ 23.06.2021թ., կադաստրային ծածկագիր՝ https://www.dram.am/map?code=01-010-0034-0122-001-021, մակերեսը՝ 77.17 քմ, հարկ՝ 5/1, մեկնարկային գինը՝ 21.906.000 ՀՀ դրամ:



Անշարժ գույքի՝ երրորդ անձանց իրավունքներով, ինչպես նաև բնակիչներով և գույքով ծանրաբեռնված լինելու դեպքում, դրանց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից և գնորդի միջոցներով։
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը/ բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով/ և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։
Աճուրդի նախավճարը, մասնակցության վճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Կումայրի» մասնաճյուղի Գայանե Գևորգի Գևորգյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1930098390966300 աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած անձը աճուրդի վաճառքի գինը վճարում է աճուրդի անցկացման օրվանից 10 օրվա ընթացքում։
Լոտն /լոտերն/ ուսումնասիրել ցանկացողները յուրաքանչյուր հայտարարության 7-րդ օրը ժամը 12:00-14:00 կարող են այցելել գույքի գտնվելու վայր՝ դրա մասին 2 օր առաջ նախապես տեղեկացնելով սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073)։
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00 կարող են այցելել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2 կամ ք․ Գյումրի, Անկախության հր․ 7/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073)։
Սույն աճուրդը կազմակերպված է և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16․03․2020թ․-ի թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգին համապատասխան։

კონტაქტები

ტელეფონი
37494700073
ელფოსტა
mkrtchyangar@mail.ru
მისამართი
ք.Գյումրի,Գ.Նժդեհի 8-29
Գայանե Գևորգի Գևորգյանի թիվ ՍնԴ/3145/04/23 սնանկության գործով 27․01․2026թ. կազմակերպված աճուրդ-վաճառքի մասին — აუქციონები