ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Մաքս Դրայվ ՍՊԸ-ի շարժական գույքերի աճուրդ վաճառք

გამოქვეყნებულია: 12.01.2026, 13:12

2026թ. Հունվարի 30-ին ժամը 12:00-ին Մաքս Դրայվ ՍՊԸ-ի ՍՆԴ թիվ 2998/04/24 սնանկության գործով կառավարիչ` Հակոբ Ասոյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում տեղի կունեն Մաքս Դրայվ ՍՊԸ-ի պարտավորությունների համար գրավադրված շարժական գույքերի աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով երկու առանձին լոտով:
1. Մերսեդես Բենզ GLE 350 4 matic 2015թ արտ.,պետ համարանիշ հաշվառման վկայագիր PB 836204 գնահատվել է՝ 11.000.000 ՀՀ դրամ
2. BMW 540i 3.0 L 2017 թ արտ., պետ համարանիշ , հաշվառման վկայագիր PB930696 գնահատվել է՝12.000.000 ՀՀ դրամ
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աճուրդով վաճառվող գույքերի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման, ինչպես նաև տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց կամ տարածքում աշխատող անձանց վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր:Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ-ում բացված Մաքս Դրայվ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին 193000 250143800 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին:Հեռ. 093.334.691

კონტაქტები

ტელეფონი
37493334691
ელფოსტა
albertasoyan@mail.ru
მისამართი
-ք.Երևան,Տ.Մեծի 27 բն8
Մաքս Դրայվ ՍՊԸ-ի շարժական գույքերի աճուրդ վաճառք — აუქციონები