Թիվ ՍնԴ/1580/04/24 գործով պարտապան «Մուշ-11» ՍՊԸ-ի գույքի աճուրդի մասին
2026թ․ հունվարի 26-ին ժամը 11:00-ին ք. Երևան, Կողբացի 2, բն․ 34 հասցեում կանցկացվի «Մուշ-11» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման նպատակով պարտապանի կողմից գրավադրված ստորև նշված նկարագրին համապատասխան անշարժ գույքի աճուրդը՝ բաց դասական եղանակով: Գույքն իրենից ներկայացնում է՝
Լոտ 1- Պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով պարտապանի կողմից «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված Երևան, Այվազովսկու 20 հասցեի անշարժ գույքը (սեփականության վկայական թիվ 15052025—01--0246, տրված 15․05․2025թ․, մակերեսը՝ 0,1 Հա հողամաս, 1507 քմ․ արտադրամաս, ըստ վկայականի՝ արտադրամասի արտաքին մակերեսը կազում է 1821քմ., Հողամասի նպատակային նշանակությունը՝ արտադրական, ընդերքօգտագործման, և այլ արտադրական նշանակության, կադաստրային ծածկագիրը՝ https://www.dram.am/map?code=01-005-0520-0068):
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 423 470 000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի նոտարական վավերացման, պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Հայտատուները հայտում պետք է ներառեն նաև կոնտակտային տվյալներն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի ծանուցումները։ Աճուրդի վերաբերյալ բոլոր ծանուցումներն իրականացվելու են բացառապես էլեկտրոնային փոստի միջոցով։
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% (բայց ոչ ավել քան 300,000 ՀՀ դրամը) և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է անկանխիկ փոխանցումով՝ «Մուշ-11» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին` «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 11817110254400 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդին մասնակից չհանդիսացող, սակայն աճուրդին ներկա գտնվել ցանկացող անձինք ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցեն՝ ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն: Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Վ. Հարությունյանին (հեռ. 095 110 216 /այդ թվում՝ Viber, WhatsApp/):
კონტაქტები
- ტელეფონი
- 37495110216
- ელფოსტა
- varazdat.harutyunyan91@gmail.com
- მისამართი
- ք. Երևան, Մոլդովական 3, բն. 62