ԱՐԱԴ/0068/04/12 գործով Ռուզաննա Հարությունյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
02.02․2026թ. ժամը 15:00 ին <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ տեղի կունենա սնանկ ճանաչված Ռուզաննա Հարությունյանի պարտավորությունների համար գրավադրված սեփականության իրավունքով Ղևանդ Մինասյանին պատկանող անշարժ գույքի աճուրդ-վաճառքը /կրկնաճուրդը/ հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով` 1 առանձին լոտով:
Լոտ 1․ ՀՀ Արագածոտնի մարզ, գ․Արագածավան, Գրիբոյեդովի փ. շենք բն․ հասցեում գտնվող 103,15քմ բնակարան։
Լոտը իրենից ներկայացնում է Երկհարկանի շինություն, կառուցվել է 1980-ական թթ․։ Կադաստրային ծածկագիր՝ 0201603001002002։ ԻՊԳ վկայական՝ 02-016-4-17։ Անշարժ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով։
Մեկնարկային գին՝ 1.044.991 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք պետք է ներկայացնեն ծանուցում, որին կից. ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 5.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1%-ի չափով, իսկ նախավճարը՝ 5%-ի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ հաշվին։
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են փոխանցումով պարտապան Ռուզաննա Հարությունյանի անվամբ <<ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ>> ՓԲԸ-ում գործող 16042173809900 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրվա ժամը 16:00-ն կարող են. աճուրդի մասնակցել ցանկացողները՝ հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ՀՀ ք․Երևան, Օտյան 53/2): Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրության հիման վրա, տաս օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև փաստացի բնակվողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր միջոցներով:
Լոտի ուսումնասիրությունների և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար մասնակիցները մինչև 26.01.2026թ. ժամը 15:30 կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Տ.Ստեփանյանին
հեռ. 033800099
კონტაქტები
- ტელეფონი
- 37433800099
- ელფოსტა
- uls.bankruptcymanager@gmail.com
- მისამართი
- Արշակունյաց 5, 311 ս․