ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Արփինե Եղիշի Մովսիսյանի սնանկության գործով հրապարակային սակարկությունով (աճուրդ) գույք վաճառելու մասին (Լոտ 1)

გამოქვეყნებულია: 23.12.2025, 18:25

Թիվ ՍնԴ/0291/04/25 սնանկության գործով` 16.01.2026թ.-ին ժամը 12:00-ին ք.Երևան, Կոմիտաս 16, բն.98 հասցեում կանցկացվի պարտապան Արփինե Եղիշի Մովսիսյանին պատկանող գույքի հրապարակային սակարկությունով (աճուրդ) վաճառք: Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը`
Լոտ-1 - Գույքի անվանումը՝ Ոսկյա իր, Գույքի նկարագրությունը՝ մատանի, 8,19 գրամ քաշով, հարգը` 900: Հանդիսանում է գրավի առարկա:
Աճուրդի մեկնարկային գինը՝ 378.255 (երեք հարյուր յոթանասունութ հազար երկու հարյուր հիսունհինգ) ՀՀ դրամ:
Գույքի գտնվելու վայրը` ք. Երևան «Արդշինբանկ» ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղ (Գ.Նժդեհի փող. 32 շենք):
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն հայտ և կից հետևյալ փաստաթղթերը`
1) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
2) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
3) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
4) լիազորագիր և լիազորված անձի՝ անձը հաստատող փաստաթուղթ, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
5) աճուրդի մասնակցության վճարի՝ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի չափով, և նախավճարի՝ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, վճարումը հավաստող փաստաթղթեր (անդորրագիր):
Աճուրդի շրջանակում բոլոր վճարումները կատարվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին` «Արդշինբանկ» ՓԲԸ հ/հ 2474705186780008 (որպես ստացող` նշելով պարտապան Արփինե Եղիշի Մովսիսյան): Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/: Աճուրդի մասնակցության հայտերը կազմվում և ներկայացվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան: Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:
Աճուրդը կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով, աճուրդում հաղթող կհամարվի առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձի կողմից գույքի վաճառքի գինը՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը, վճարվում է սնանկության հատուկ հաշվին, արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում: Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, դիմելով կառավարիչ՝ Ա.Խաչատրյանին /հեռ.091218532/:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան:

კონტაქტები

ტელეფონი
37491218532
ელფოსტა
argam.sgk@gmail.com
მისამართი
ք Երևան Օտյան 53/2
Արփինե Եղիշի Մովսիսյանի սնանկության գործով հրապարակային սակարկությունով (աճուրդ) գույք վաճառելու մասին (Լոտ 1) — აუქციონები