ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Գործ թիվ ԿԴ1/0052/04/18 սնանկության գործով պարտապան <Արզնի Գրուպ> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

გამოქვეყნებულია: 19.12.2025, 20:01

09.01.2026թ. ժամը 13.30-ին Թիվ ԿԴ1/0052/04/18 սնանկության գործով սնանկ ճանաչված <Արզնի Գրուպ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի (աճուրդի կազմակերպիչ) կողմից ք. Երևան, Սեբաստիա 37, 1-ին հարկ, 2 սենյակ հասցեում կանցկացվի պարտապան <Արզնի Գրուպ> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Աճուրդի է ներկայացվում <Արզնի Գրուպ> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ գույքը.
Լոտ 7՝ Կոտայքի մարզ, Արզնի համայնք, Առողջարանային փողոց թիվ 31/5 հասցեում գտնվող անշարժ գույք՝ հողամասը 0,192 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, գրանցված իրավունքի տեսակը՝ վարձակալություն, շինության նպատակային նշանակությունը՝ հասարակական: Հողամասի վարձակալությունը փոխանցված է ՀՀ քաղ. օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն / անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 17052024-07-0038 վկայական, կադաստրային ծածկագիր 07-016-0001-0130/: Անշարժ գույքի օտարումից ծագող իրավունքների պետական գրանցման գործընթացը պատշաճ կերպով ավարտին հասցնելու նպատակով Գնորդի համար անհրաժեշտություն է առաջանալու ձեռք բերելու որակավորված չափագրողի կողմից կազմված փաթեթ, քանի որ սեփականության իրավունքի գրանցման վկայականում նշված ծածկագրով հողամասի պարագծային չափերն ու մակերեսը չեն համապատասխանում կադաստրային քարտեզի տվյալներին: Շենքը երկհարկանի է, մեկ մուտքով է, հարթ տեղանքի վրա տեղակայված: Հատակագծում՝ ուղղանկյունաձև է, մոտ 8,8x31,6մ չափերով: Շենքն ունի կցակառույց, որը կառուցված է բակային հատվածում, կցակառույցի հատակագծային չափերն են մոտ 2 x5,6 մ: Հիմնական շինության 2-րդ հարկում առկա են պատշգամբներ: Հողամասն ըստ թիվ 2738507 վկայականի զբաղեցնում է 1920քմ մակերես և կրում է 07-016-001-130 կադաստրային ծածկագիրը: Վկայականը տրամադրվել է 2011թ., այդ ժամանակվանից ի վեր փոփոխության է ենթարկվել հողամասի միավորի կադաստրային ծածկագրման կարգը և ներկայումս այդ հողամասի կադաստրային ծածկագիրն է 07-016-0001-0130: ՀՀ կադաստրի էլեկտրոնային քարտեզում, որը ներկայացված է https://maparmenia.am և https://www.e-cadastre.am /map կայքում, հետազոտվող հողամասի մակերեսը կազմում է 5440,06 քմ: Առկա է մակերեսների անհամապատասխանություն: Գնահատման հաշվարկներում հիմք է ընդունվել պետական գրանցում ստացած մակերեսը: Ըստ թիվ 2738507 վկայականի հողամասի նպատակային նշանակությունը հատուկ պահպանվող տարածքների, օգտագործման նպատակը՝ սպասարկման: Ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17052024-07-0038 վկայականի՝ հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման: Հողամասը հարթ է, առկա են ծառեր, այդ թվում պտղատու: Հողամասը սահմանազատված չէ, բարեկարգվածությունը զիջում է արդի պահանջներին: Թիվ 2738507 վկայականի համաձայն հողամասը ծանրաբեռնված է 452, 1 քմ մակերեսով, երկհարկանի շինությամբ: Շինությունն ունի վնասվածության 3-րդ կարգի աստիճան: ,,Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն,, ԲԲ ընկերության կողմից 2023թ. ապրիլին կատարվել է տեխնիկական վիճակի հետազննություն՝ շենքի սեյսմակայունության աստիճանը, վնասվածության աստիճանը որոշելու նպատակով: Լոտի մեկնարկային գինն է 26.900.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, բ/ աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են փոխանցումով՝ <Արզնի Գրուպ> ՍՊԸ-ի «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված հ/հ 2474203312630000 սնանկության հատուկ հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան` ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 10/տաս/ օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում։ Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց /փոխանցելուց/, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների /փոխանցումների/ կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ աճուրդավարը դիմում է դատարան արգելանքները և սահմանափակումները վերացնելու միջնորդությամբ, այնուհետև արգելանքները և սահմանափակումները ՀՀ ԱՆ ՀԿԱԾ և այլ իրավասու պետական մարմինների կողմից վերացվելուց հետո աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ կնքվում է առուվաճառքի պայմանագիր: Անշարժ գույքի նոտարական ձևակերպման, այդ թվում միասնական տեղեկանքի,անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից՝ իր ուժերով և միջոցներով: Լոտին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնոկարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել աշխատանքային օրերին և ժամերին <Արզնի Գրուպ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանին 091484005 հետախոսահամարով:

კონტაქტები

ტელეფონი
37491484005
ელფოსტა
xachaturlaw@gmail.com
მისამართი
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՇԱՀՈՒՄՅԱՆ 16 Փ. 80