Սուրեն Գևորգի Բոյաջյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
2․01․2026թ.՝ ժամը 12։00-ին, ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 109 սենյակ հասցեում (որը տեսաձայնագրվում է), պարտապան Սուրեն Գևորգի Բոյաջյանի թիվ ՍնԴ/4186/04/24 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Պետրոս Բելույանի կողմից, ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով (այսուհետ՝ աճուրդի կանոնակարգ) կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Գույքը աճուրդի է ներկայացվում մեկ լոտով, գույքի նկարագիրը՝
ԼՈՏ 1. Սուրեն Գևորգի Բոյաջյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող «VOLKSWAGEN» մակնիշի GOLF 2.0 տիպարի, WVWZZZ1JZ3P062500 նույնականացման համարով (VIN), 2002 թվականի արտադրության, տրանսպորտային միջոցի տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը՝ արծաթագույն, շարժիչի հզորությունը՝ 84/115 (ԿՎ/Ձուժ), սրահը՝ սև գույնի կտորե երեսպատված/միջին վիճակ, շարժիչը՝ բենզինային, թափքի ընդհանուր մակերեսին ակնադիտական եղանակով տեսանելի են բազմակողմանի ներկաթափվածություն փակոցին, առջևի ձախ և աջ թևերին, ինչպես նաև տանիքին, վնասված են առջևի և ետևի թափարգելները առկա են քերվածքներ, մաշվածության հետքեր, մոնտաժված է գազաբալոնային համակարգ, շարժիչում առկա են անսարքություններ բացակայում է շարժիչի յուղը, փոխանցման տուփը գտնվում է անսարք վիճակում, տրանսպորտային միջոցի վիճակը՝ վատ։ Մեկնարկային գինը՝ 600,000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 05.01.2025թ.՝ ժամը 18:00, կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն, և հայտատուին ուղղված՝ աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։
Հայտին կից ներկայացվում են`
ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր (անդորրագրեր):
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 (հինգ) տոկոսի չափով:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում բացված Սուրեն Գևորգի Բոյաջյանի սնանկության գործով հատուկ հաշվին («ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, 16025080686811) մինչև հայտ ներկայացնելու պահը, որպես ստացող նշելով Սուրեն Գևորգի Բոյաջյանի սնանկության գործով կառավարիչ Պետրոս Բելույան:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգով (տես նաև կանոնակարգի 6-9 կետերը):
Հայտը համարվում է աճուրդի կանոնակարգի խախտմամբ ներկայացված, և այն ներկայացնող հայտատուն աճուրդին մասնակցելու իրավունք չի ստանում և որպես աճուրդի մասնակից չի գրանցվում կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված դեպքում։
Հայտատուների գրանցումը սկսվում է աճուրդից 15 րոպե առաջ։ Հայտատուն (նրա ներկայացուցիչը) պարտավոր է գրանցվելու համար կառավարչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազորություն ունեցող անձը) և իր անձնագիրը։
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է ամբողջությամբ վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո 10 (տաս) օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը (եթե այդպիսիք առաջանում են)։
Աճուրդին մասնակցելու, գույքի վաճառքի, առուվաճառքի պայմանագրի կնքման (այդ թվում իրավունքների պետական գրանցման, գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողությունների՝ հնարավոր վտարման, նոտարական վավերացման, հողի կադաստրային արժեքի վճարման) հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ ձեռք բերված գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից սկսած, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, կանոնակարգին ծանոթանալու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (petrosbeluyan@gmail.com) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։
Ցանկացողները կարող են աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ Պետրոս Բելույանին` 094-89-99-48 հեռախոսահամարով:
კონტაქტები
- ტელეფონი
- 37494899948
- ელფოსტა
- petrosbeluyan@gmail.com
- მისამართი
- ԿՈՏԱՅՔ, ՀՐԱԶԴԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ 29/1,