ՄՈԱ ՍՊԸ-ի սնանկության գործով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
ՄՈԱ ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/2240/04/24 սնանկության գործով 18.12.2025թ. հայտարարված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
15.01.2026թ. ժամը 11։30-ին ՄՈԱ ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/2240/04/24 սնանկության գործով կառավարիչ Վահրամ Ապրեսյանի կողմից ՀՀ ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ հասցեում կանցկացվի ՄՈԱ ՍՊԸ-ին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, ՄՈԱ ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների համար ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ և շարժական գույքերը բաց դասական եղանակով կրկնաճուրդ։ Կրկնաճուրդի են ներկայացվում հետևյալ գույքերը՝
ԼՈՏ 1 ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ «ԱՅԼ ՕՐ» ԿԵՆՏՐՈՆ ՍՊԸ-ին պատկանող ՀՀ ք․ Երևան, Գյուլբենկյան փող․ 39բ հասցեում գտնվող ոչ բնակելի տարածք (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական 2015171 տրված 06.05.2006թ.)։ Տարածքը գտնվում է 5 հարկանի շենքի 1-ին հարկում, մակերեսը 44.2 քմ, առկա է 7.2 քմ ինքնակամ շինություն։ Մուտքի դուռը մետաղական, ներսի (միջսենյակային) դռները փայտանյութ, պատուհանները մետաղապլաստ, սպասասրահի հատակը՝ սալիկապատ, արտադրամասի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ ներկանյութ, գտնվում են միջին վիճակում, սանհանգույցի պատերը և հատակը սալիկապատ, իրականացված է կախովի առաստաղ գտնվում են միջին վիճակում, էլ. մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ։
Լոտ 1-ի մեկնարկային գինն է 49,590,000.00 ՀՀ դրամ:
ԼՈՏ 2 Անահիտ Դավթի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ ք․ Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, 21 շ․, բն․ 11 հասցեում գտնվող բնակարան (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 25022015-01-0104 տրված 25.02.2015թ.)։ Բնակարանը գտնվում է 14 հարկանի պանելային շենքի 4-րդ հարկում, մակերեսը 80.1 քմ։ Մուտքի դուռը մետաղական, ներսի (միջսենյակային) դռները փայտանյութ, պատուհանները մետաղապլաստ։ Հյուրասենյակի և ննջասենյակի հատակը՝ լամինատե, նախասրահի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ ներկանյութ և պաստառապատ, գտնվում են միջինից լավ վիճակում: Ննջասենյակներից երկրորդի հատակը՝ մանրահատակ, պատերը, ներկանյութ, գտնվում է միջին վիճակում: Խոհանոցի հատակը սալիկապատ գտնվում է միջին վիճակում, պատերը ներկանյութ գտնվում է միջին վիճակում: Սանհանգույցի և լոգարանի պատերը և հատակը սալիկապատ, իրականացված է կախովի առաստաղ, գտնվում են միջինից լավ վիճակում։ Առկա է էլ. մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ։
Լոտ 2-ի մեկնարկային գինն է 41,940,000.00 ՀՀ դրամ:
ԼՈՏ 3 ՄՈԱ ՍՊԸ-ին պատկանող 14 անվանում՝ թվով 17 հատ, հաստոցներ և սարքավորումներ, որոնց անվանումները, առանձին արժեքները և վիճակը հայտարարության նիշերի քանակի սահմանափակ լինելու պատճառով ներկայացվում են ստորև կցված ֆայլում։ ՄՈԱ ՍՊԸ-ին պատկանող շարժական գույքերը գտնվում են ՀՀ ք․ Երևան, Րաֆֆիի փող․ 93/4-2 հասցեում սեփականատիրոջ պահպանման ներքո։
Լոտ 3-ի մեկնարկային գինն է 23,972,800.00 ՀՀ դրամ:
Լոտ 1-ը գործում է որպես հայցի արտադրամաս, իսկ Լոտ 2-ը ծանրաբեռբված է բնակիչներով, դրանց հնարավոր վտարման հարցը պետք է լուծի գնորդը: Անշարժ գույքերը գնելու դեպքում առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման և սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Շարժական գույքը գնելու դեպքում գույքի տեղափոխման և հնարավոր այլ բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդն անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկությաուններվ վաճառելու կարգը հաստատելու մասին» հրամանով սահմանված կարգով (հրամանը կցված է)։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 08.01.2026թ. ներառյալ կարող են հայտ ներկայացնել (կցվում է ֆիզիկական անձ մասնակցի հայտի ձևը) ՀՀ սնանկության դատարան՝ ՀՀ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտի բովանդակությունը և ներկայացմանն առնչվող հարցերը կարգավորվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով։ Հայտին կից պետք է ներկայացվեն աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման փաստը հաստատող փաստաթղթերը և՝
1․ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն,
2․ իրավաբանական անձանց դեպքում նրա պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները,
3․ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները:
Եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով, ապա բացի վերը թվարկված փաստաթղթերից հայտին կցվում է նաև լիազորագիրը և լիազորված անձի անձնագրի պատճենը։
Աճուրդի մասնակցության վճարը կազմում է լոտի գնի 1%-ը, բայց ոչ ավել քան 300,000.00 ՀՀ դրամ, իսկ նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ում բացված ՄՈԱ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին հ/հ 2500011650920600 մինչև աճուրդի հայտ ներկայացնելը:
Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ մեկնարկային գնի աստիճանաբար բարցրացմամբ։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը գույքի գնման գինը վճարում է արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում, նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Այն դեպքում, երբ նշված ժամկետում կառավարչի՝ որպես վաճառողի, աճուրդի հաղթողի՝ որպես գնորդի (գրավատուի) և այլ անձի՝ որպես գրավառուի, միջև կնքվում է առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) պայմանագիր, ապա այդ պայմանագրով գույքի վաճառքի գնի վճարման ժամկետը սահմանվում է պայմանագրի կնքման օրվանից՝ 5 աշխատանքային օր: Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հրապարակման օրվանից մինչև 08.01.2026թ. ներառյալ, նախապես պայմանավորվելով ՄՈԱ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վ. Ապրեսյանի հետ, հեռ. 055 504-506:
კონტაქტები
- ტელეფონი
- 37455504506
- ელფოსტა
- vahramapresyan@gmail.com
- მისამართი
- ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ Պ., 5, 104 սենյակ