Թիվ ՍնԴ/1335/04/21 սնանկության գործով պարտապան «ՕՄՆԻԿՈՄՄ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
17.10.2025թ. ժամը 13.00-ին «ՕՄՆԻԿՈՄՄ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով հայտարարված գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
08.01.2026թ. ժամը 13.00-ին Թիվ ՍնԴ/1335/04/21 սնանկության գործով սնանկ ճանաչված «ՕՄՆԻԿՈՄՄ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի (աճուրդի կազմակերպիչ) կողմից ք. Երևան, Արշակունյաց պող. 5շ. 109 սենյակ հասցեում կանցկացվի պարտապան «ՕՄՆԻԿՈՄՄ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Աճուրդի է ներկայացվում «ՕՄՆԻԿՈՄՄ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ գույքը.
Լոտ 1՝ OPEL մակնիշի CORSA 1.4I տիպարի, 1999թ. արտադրության, մոխրագույն արծաթագույն մետալիկ, 101 GG 90 հաշվառման համարանիշով, WOLOSBF68X4402371 նույնացման համարով տրանսպորտային միջոց, «ՕՄՆԻԿՈՄՄ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոց: Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը առկա չէ: Տրանսպորտային միջոցը գտնվում է ոչ աշխատանքային, վատ վիճակում: Սրահը կտոր է, գույնը սև, առկա են վնասված պատռված հատվածներ: Անվադողերը և անվահեծերը ենթակա են փոխարինման, թափքի վրա առկա են խորը կոռոզիայի ենթարկված հատվածներ, ինչպես նաև առկա են գունաթափված հատվածներ, վնասված են առջևի թափարգելը, դիմապակին, առջևի աջ և ետևի ձախ լուսարդակները, դեֆորմացված է փակոցի առջևի հատվածը, բացակայում է մարտկոցը, մոնտաժված է գազաբալոնային համակարգ: Շարժիչի, փոխանցման տուփի և ընթացային մասերի հնարավոր թերությունների հայտնաբերման կամ ախտորոշման համար անհրաժեշտ է առավել նեղ մասնագիտական փորձաքննություն և հետազոտություն: Առկա չէ տ/մ հաշվառման վկայագիրը: Լոտի մեկնարկային գինն է 57.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ։ Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը, բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, գ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։ Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով) և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման Պարտապանի սնանկության գործով «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474205432710000 սնանկության հատուկ հաշվին, և դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը պետք է աճուրդի մասնակցության հայտ(եր)ին կից ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան (ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2) սահմանված ժամկետում: Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը եւ իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։ Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։ Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց /փոխանցելուց/, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների /փոխանցումների/ կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ աճուրդավարը դիմում է դատարան արգելանքները և սահմանափակումները վերացնելու միջնորդությամբ, այնուհետև արգելանքները և սահմանափակումները ՀՀ ԱՆ ՀԿԱԾ և այլ իրավասու պետական մարմինների կողմից վերացվելուց հետո աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ կնքվում է առուվաճառքի պայմանագիր:Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, շարժական գույքի տեղափոխման ծախսերը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10 օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ։ Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Խ.Ղահրամանյանին (հեռ. (091) 48-40-05։
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով: Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգ:
კონტაქტები
- ტელეფონი
- 37491484005
- ელფოსტა
- xachaturlaw@gmail.com
- მისამართი
- ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՇԱՀՈՒՄՅԱՆ 16 Փ. 80