Իսկուհի Խաչիկի Աֆրիկյանի թիվ ՍնԴ/2068/04/24 սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն
2026թ հունվարի 09-ին, ժամը՝ 15։45-ին ք. Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 109 սենյակ հասցեում, պարտապան Իսկուհի Խաչիկի Աֆրիկյանի թիվ ՍնԴ/2068/04/24 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Վարազդատ Ասատանի կողմից կանցկացվի հերթական աճուրդ՝ հետևյալ լոտերով՝
Լոտ 1։ ՀՀ,Երևան, Արաբկիր համայնք,Սունդուկյան թիվ 60 հասցեի անշարժ գույք, սեփականության վկայականի N2245930, սեփականատեր՝ Արշավիր Հակոբի Սիմոնյան։ գրանցված իրավունքը՝ գրավ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում։
Հողամասի տվյալները: կադաստրային ծածկագիր՝01-003-121-024, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի տան կառուցապատման, մակերեսը՝ 0.055 հա, իրավունքի տեասակը՝ սեփականություն։
Շինության տվյալները: կադաստրային ծածկագիր՝01-003-121-024 նպատակային նշանակությունը՝ բնակելի, օգտագործման նպատակը՝ բնակելի տան, մակերեսը՝467.4քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն։
Գույքի նկարագրություն։ Հողամասի ճակատային մասի երկարությունը 11մ, հողամասը չորս կողմից պարսպապատ է, բնակելի տունը տեղակայաված է հողամասի Սունդուկյան փողացին հարղ հատվածում ,տան և ավտոկայանատեղիի մուտքերը փողոցից է, հողամասի ազատ մասը ընկած է բակային հատվածում։ երկրաչափական տեսքը՝ ուղանկյունաձև, փողոցի կողմից 18մ, կառուցապատման չափորոշիչները միջին, իրավունքի տեսակը՝ սեփականություն,
Բնակելի տունը 3 վերգետնյա հարկով քարե շինություն է կառուցվել է 2006թ. -ին։ Տանիքը երկլանջ է, պատված երկթիթեղով, ջրահեռացումը կազմակերպված։ Տան պատերը արտաքինից պատված են տրավերծինե սալիկով, ունի բաց պատշգամբներ և փողոցի, և բակի կողմից։ Բնակելի տան ներքին հարդարումը գտնվում է լավ վիճակում , մուտքի դուռը մետաղյա։
Գույքի մեկնարկային գինը՝ 253.582.650/երկու հարյուր հիսուներեք միլիոն հինգ հարյուր ութսուներկու հազար վեց հարյուր հիսուն/ ՀՀ դրամ։
Լոտ 2։ «LEXUS GS 300» մակնիշի, 55 SO 005 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոց։
Գույքի նկարագիրը՝ Մակնիշը՝ LEXUS, Տիպարը՝ GS 300, թողարկման տարեթիվը՝ 1998թ., թեթև մարդատար, թափքի տեսակը՝ Սեդան, նույնականացման համարանիշը՝ JTB53JSG0W0018683, սեփականատեր՝ Իսկուհի Աֆրիկյան։
Ավտոմեքենայի թափքի վրա առկա են վնասված հատվածներ։ Դիմացի և հետնամասի թափարգելները և հետնամասի անվածածկոցները վնասված են՝ ենթակա են վերանորոգման։ Անվանդողերը և անվահեծերը գտնվում են միջին վիճակում։ Սրահը գտնվում է միջինից վատ վիճակում, առկա են մաշված ,պատռված հատվածներ։ Շարժիչի և փոխանցման տուփի հնարավոր թերությունների հայտնաբերման կամ ախտորոշման համար անհրաժեշտե է առավել նեղ մասնագիտական փորձաքննություն և հետազոտություն։ Գազաբալոնի համակարգը մոնտաժված չէ։
Գույքի մեկնարկային գինը՝ 1.458.000 /մեկ միլոն չորս հարյուր հիսունութ / ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 29.12.2025թ., ժամը՝ 18:00-ն, կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սույն աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան, որն էլ համարվում է սույն աճուրդի կանոնակարգը: Կայքում հայտարարության նիշերի սահմանափակմամբ պայմանավորված՝ վերոնշյալ կարգին համապատասխան հայտարարությունը կցվում է ստորև։
კონტაქტები
- ტელეფონი
- 37494187008
- ელფოსტა
- varazdataasatryan@gmail.com
- მისამართი
- ք. Երևան, Մաշտոցի պող. 13, 1-ին հարկ, 2-րդ սենյակ