Մկրտիչ Վլադիմիրի Մարտիրոսյանի պարտավորությունների կատարման համար <ՎՏԲ-Հայաստան > բանկ ՓԲԸ-ում գրավադրված շարժական գույքի աճուրդ վաճառքի մասին
2025թ.դեկտեմբերի 12-ին , ժամը 12:30-ին, թիվ ՍՆԴ/2356/04/23 սնանկության գործով կառավարիչ՝ Արմինե Մովսիսյանի կողմից (ք. Երևան, Տիգրան Մեծի 4 ,3 հարկ հասցեում ) նշանակված Մկրտիչ Վլադիմիրի Մարտիրոսյանի սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի վաճառքի կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով :
2026թ հունվարի 15-ին ժամը 12:30-ին, թիվ ՍՆԴ/2356/04/23 սնանկության գործով կառավարիչ՝ Արմինե Մովսիսյանի կողմից (ք. Երևան, Տիգրան Մեծի 4 ,3 հարկ հասցեում ) կանցկացվի Մկրտիչ Վլադիմիրի Մարտիրոսյանի սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի աճուրդ բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝ ԼՈՏ 1. HYUNDAI SONATA 2.4L մակնիշի 99 MU 989 պետհամարանիշի ավտոմեքենան,2011թ արտադրության ,գույնը արծաթագույն մետալիկ ,տեսակը սեդան ,նույնացման համարը 5NPEB4AC6CH318986 ,ավտոմեքենայից բացակայում են թափքի արտաքին որոշ դետալներ ,էլեկտրոհամակարգի որոշ մասեր հետևի և դիմացի թափարգելները հետևի 2 և դիմացի 1 լուսարձակները չկան ։
Մեկնարկային գինը կազմում է 579.200 ՀՀ դրամ :
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 08.01.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ , հ/հ 2475003721790000 , որպես ստացող նշելով պարտապանին: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում: Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով armushka7@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/114101
კონტაქტები
- ტელეფონი
- 37491114101
- ელფოსტა
- armushka7@mail.ru
- მისამართი
- ք. Երևան ,Ղազար Փարպեցու 11ա բն 42