թիվ ԵԱՔԴ/0185/04/16 սնանկության գործով պարտապան ՙԿոնցերտո՚ ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող գույքի հրապարակային սակարկություններով բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին
ՙԿոնցերտո՚ ՍՊԸ
Հայտարարություն
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
23.04.2026թ.-ին ժամը 15:00-ին ք. Երևան, Բագրատունյաց 70 հասցեում թիվ ԵԱՔԴ/0185/04/16 սնանկության գործով պարտապան ՙԿոնցերտո՚ ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող գույքի հրապարակային սակարկություններով բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
05.06.2026թ.-ին ժամը 15:00-ին ք. Երևան, Բագրատունյաց 70 հասցեում կանցկացվի թիվ ԵԱՔԴ/0185/04/16 սնանկության գործով պարտապան ՙԿոնցերտո՚ ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող գույքի հրապարակային սակարկություններով բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք, մեկ լոտով.
ԼՈՏ 1՝ Մարդատար ավտոմեքենա՝ մակնիշը VAZ, տիպարը՝ 11183, թողարկման տարեթիվը՝ 2009թ., տրանսպորտային միջոցի տեսակը՝ մարդատար, թափքի տեսակը՝ սեդան, հաշվառման համարանիշ՝ 080 ԼՏ 62 /դեղին համարանիշ՝ Լ2274/, նույնականացման համար՝ XTA11183090192986, սրահը՝ վատ վիճակում, շարժիչը՝ բենզինային, մոնտաժված է գազաբալոնային համակարգ, անիվները՝ գերմաշված: Ավտոմեքենայի թափքի վրա առկա են վնասված գունաթափված և կոռոզիայի ենթարկված հատվածներ, թափքը ենթակա է կապիտալ վերանորոգման, դիմապակին, դիմացի ձախ լուսարձակը, հետմամասի ձախ ապակին կոտրված, կողային հայելիները վնասված են, ենթակա են փոխարինման, անվադողերը գերմաշված են, սրահը գտնվում է վատ վիճակում առկա են մաշվախ պատռված հատվածներ: Ավտոմեքենայի շարժիչի և փոխանցման տուփի հնարավոր թերությունների հայտնաբերման փորձաքննություն կամ հետազոտություն չի կատարվել:
Առուվաճառքի պայմանագրի և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Լոտ 1-ի մեկնարկային գինը՝ 165.624 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ աճուրդին նախորդող 5–րդ օրը, ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Սույն հայտարարությամբ նախատեսված աճուրդի օրը կարող է փոխվել և/կամ հետաձգվել՝ այդ մասին աճուրդի օրվանից ոչ պակաս քան երեք օր առաջ համապատասխան հայտարարություն հրապարակելու միջոցով։
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ՓԲԸ՝ 220533332049000)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից 1/ մեկ/ օր առաջ պետք է, ներկայացնեն ծանուցում՝ աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին, որին կից ներկայացնում են՝ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, անհատ ձեռնարկատերերի դեպքում` անձնագրի և դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, և անձնագրի պատճենը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 5.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց կողմից ներկայացված աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին ծանուցումը, ինչպես նաև աճուրդին մասնակցելու համար ցանկացողների կողմից ներկայացված հայտի ձևը և բովանդակությունը պետք է համապատասխանեն ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանին: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց դիմումը ներկայացվում է murad.petrosyan@internet.ru էլեկտրոնային հասցեին, կից ներկայացնելով սույն հայտարարությունում նշված փաստաթղթերը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են սույն հայտարարությունում նշված հաշվեհամարին:
Աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը կարող են ստանալ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող օրերի ընթացքում, մինչև աճուրդին նախորդող 5–րդ օրը, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (murad.petrosyan@internet.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին, կամ զանգել +37494452022 հեռախոսահամարով:
Սնանկության գործով կառավարիչ Մ. Պետրոսյան
კონტაქტები
- ტელეფონი
- 37494452022
- ელფოსტა
- petrosyanmurad@gmail.com
- მისამართი
- ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, ՇԻՐԱԶԻ Փ., 50, 10