ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Թիվ ՍնԴ/1466/04/24 սնանկության գործով պարտապան Հովսեփ Մանուկյանի գույքի կրկնաճուրդի մասին

გამოქვეყნებულია: 10.12.2025, 13:03

2025թ․ դեկտեմբերի 8-ին ժամը 11:00-ին ք. Երևան, Կողբացի 2, բն․ 34 հասցեում նշանակված Հովսեփ Մանուկյանին պատկանող անշարժ գույքի աճուրդը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով։
Ըստ այդմ՝ 2025թ․ դեկտեմբերի 23-ին ժամը 11։00-ին ք. Երևան, Կողբացի 2, բն․ 34 հասցեում կանցկացվի Հովսեփ Մանուկյանի ստորև նշված գույքի կրկնաճուրդը, բաց դասական եղանակով: Գույքն իրենից ներկայացնում է՝
Լոտ-1․ Պարտապանին պատկանող ՀՀ, Կոտայքի մարզ, գ․ Հանքավան հասցեի անշարժ գույքը (սեփականության վկայական թիվ 2642017, տրված 06․05․2009թ․, մակերեսը՝ 0,115 հա հողամաս, 134,23քմ բնակելի տուն, գոռծառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, հողամասի կադաստրային ծածկագիրը՝ 07-039-0008-0021):
Լոտի մեկնարկային արժեքը՝ 6 874 470 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Հայտատուները հայտում պետք է ներառեն նաև կոնտակտային տվյալներն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի ծանուցումները։ Աճուրդի վերաբերյալ բոլոր ծանուցումներն իրականացվելու են բացառապես էլեկտրոնային փոստի միջոցով։
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% (բայց ոչ ավել քան 300,000 ՀՀ դրամը) և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է անկանխիկ փոխանցումով՝ Հովսեփ Մանուկյանի սնանկության հատուկ հաշվին` «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 11817007812501 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդին մասնակից չհանդիսացող, սակայն աճուրդին ներկա գտնվել ցանկացող անձինք ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցեն՝ ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն: Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Վ. Հարությունյանին (հեռ. 095 110 216 /այդ թվում՝ Viber, WhatsApp/):

კონტაქტები

ტელეფონი
37495110216
ელფოსტა
varazdat.harutyunyan91@gmail.com
მისამართი
ք. Երևան, Մոլդովական 3, բն. 62
Թիվ ՍնԴ/1466/04/24 սնանկության գործով պարտապան Հովսեփ Մանուկյանի գույքի կրկնաճուրդի մասին — აუქციონები