ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Մհեր Վարդանյանի պարտավորությունների համար գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

გამოქვეყნებულია: 04.12.2025, 12:51

2025 թ. դեկտեմբերի 18-ին ժամը 12:00-ին Մհեր Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Խաչատրյանի կողմից ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի թիվ ՍնԴ /1838/04/22 սնանկության գործով կայացված վճռով սնանկ ճանաչված Մհեր Վարդանյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը (կրկնաճուրդ/ բաց եղանակով հետևյալ լոտերով: Գույքը իրենից ներկայացնում է՝ Լոտ 1. ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, Մուշ այգեգործական զանգված, թիվ 9, հասցեում գտնվող հողամաս ՝ 0,07475 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-057-402-014) : Գույքի մեկնարկային գինը կազմում է 3 906 091,35 (երեք միլիոն ինը հարյուր վեց հազար իննսունմեկ դրամ և երեսունհինգ լումա ) ՀՀ դրամ:
Գույքը գնելու դեպքում առուվաճառքի պայմամագրի նոտարական վավերացման և սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ /այսուհետ՝ հայտ/ ներկայացնել ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու /տրամադրելու/ համար:
Հայտում պետք է նշվեն.
1) Հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի /նրա անունից հանդես եկող անձի/ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) Հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) Պարտապանի անվանումը /ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը./
4) Աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) Կառավարչի անունը, ազգանունը.
6) Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի / նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի/ կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ Մհեր Վարդանյանի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ 2474503239170000 հաշվեհամարին: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում՝ նվազեցնելով աճուրդի նախավճարի վճարի չափը: Տաս /10/ օրյա ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտը ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոաթանալու նպատակով աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում ցանկացողները կարող են դիմել կառավարիչ Ա.Խաչատյանին /հեռ.091 555 320/, հասցե՝ ք. Երևան, Իսակովի, 4/1 շենք, բն.11 Էլ. փոստ` aram.khachatryan@inbox.ru

კონტაქტები

ტელეფონი
37491555320
ელფოსტა
aram.khachatryan@inbox.ru
მისამართი
ք.Երևան, Իսակովի, 4/1 շենք, բն.11
Մհեր Վարդանյանի պարտավորությունների համար գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին — აუქციონები