Սնանկ ճանաչված Նաիրա Արամայիսի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին
2025թ. դեկտեմբերի 19-ին ժամը 11:45-ին, թիվ ՍՆԴ/0816/04/24 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված Նաիրա Արամայիսի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 2 լոտերից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. PONTIAC մակնիշի LEMANS տիպարի, 06 LU 655 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոց: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 1976թ., տրանսպորտային միջոցի տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ կուպե, գույնը՝ կարմիր պերլամուտր, շարժիչի հզորությունը /ԿՎ/Ձուժ/ 132/180, շարժիչը՝ բենզինային, նույնականացման համարը՝ 2D37D6G112620, սեփականության վկայական՝ SC041143, տրված 28.03.2007թ., տրանսպորտային միջոցը գտնվում է անսարք, ոչ աշխատանքային վիճակում, սրահը՝ կաշվե երեսպատվածք, գույնը՝ սպիտակ, նստատեղերը գտնվում են լավ վիճակում, Անվադողերը ենթակա են փոխարինման, իսկ անվահեծերը գտնվում են լավ վիճակում, ենթակա են շահագործման, թափքի վրա ակնադիտական եղանակով տեսանելի չեն վնասված հատվածներ՝ գտնվում է լավ վիճակում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Նաիրա Արամայիսի Ավետիսյանին /վկայական՝ SC041143, տրված 28.03.2007թ./: Մեկնարկային գինը՝ 9.565.938 /ինը միլիոն հինգ հարյուր վաթսունհինգ հազար ինը հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 2. TOYOTA մակնիշի LC 150 2.7 GAS տիպարի, 89 OP 999 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոց: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2010թ., տրանսպորտային միջոցի տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը՝ մարգարիտ, շարժիչի հզորությունը /ԿՎ/Ձուժ/ 119.9/163, շարժիչը՝ բենզինային, նույնականացման համարը՝ JTEBX3FJX0K028393, սեփականության վկայական՝ SC083406, տրված 27.10.2010թ., տրանսպորտային միջոցը գտնվում է սարքին վիճակում, սրահը՝ կաշվե երեսպատվածք, գույնը՝ սև, նստատեղերը գտնվում են լավ վիճակում։ Անվադողերը և անվահեծերը գտնվում են լավ վիճակում, ենթակա են շահագործման, առկա է նաև պահեստային անվադող: Թափքի վրա ակնադիտական եղանակով տեսանելի են վնասված հատվածներ՝ առջևի և ետևի թափարգելներին ենթակա են վերանորոգման: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Նաիրա Արամայիսի Ավետիսյանին /սեփականության վկայական՝ SC083406, տրված 27.10.2010թ./: Մեկնարկային գինը՝ 4.729.825 /չորս միլիոն յոթ հարյուր քսանինը հազար ութ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 12.12.2025թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Հայտում պետք է նշվի նաև հայտատուի հասանելի էլեկտրոնային փոստի հասցե:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473607584000000 որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 16.06.2025թ. թին 374-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։
კონტაქტები
- ტელეფონი
- 37491431333
- ელფოსტა
- arayiksargsyan65@mail.ru
- მისამართი
- -ք. Երևան, Արշակունյաց 5, 319